23:54 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Բաղանիս

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի Բաղանիս գյուղը

© Photo: Narek Sahakyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (29)
27210

Անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:

«Այս պահին փակ է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։ Դա արվել է անվտանգության նկատառումներով։ Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով»,–նշեց Սահակյանը:

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գյուղապետի խոսքով` այս պահին վիճակը հանգիստ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ, որը պատկանում էր «Սպայկա» ընկերությանը։

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (29)

Ըստ թեմայի

«Կրակում են, բայց մենք մեր տները չենք լքել ու չենք լքի». սահմանամերձ գյուղի առօրյան
Տավուշի Բաղանիս գյուղի տարածքում թշնամու դիպուկահարը կրակել է բեռնատարի վրա

Գլխավոր թեմաներ