19:52 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Երևան, բողոքի ակցիա

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (249)
212814

Ապրիլի 16-ին վաղ առավոտից Երևանում քաղաքացիական անհնազանդության ակցիա է մեկնարկել, որը նախաձեռնել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

New messages
  • 22:56
    Проспект Саят-Нова (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Nelli Danielyan
  • 22:55

    Այս պահին էլ Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ են

    Ցուցարարները փակել են Տերյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկին կից հատվածում, Կարապի լճի հարևաբությամբ։
    Նրանք շրջում են Երևանի փողոցներով ու շարունակում փողոցները փակելու ակցիան։ Այս պահին փակել են Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկը։ Փողոցի բանուկ հատվածում ցուցարարները աղբամաններ են տեղադրել՝ արգելափկելով երթևեկությունը։

  • 21:04

    Տուժել է նաև Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը

    Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, մասնագիտական պարտքը կատարելիս, լուսաձայնային նռնակի պայթունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել նաև Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցը։

  • 20:51
    Никол Пашинян
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:48

    Հանրահավաքն ավարտվեց

    Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը։ Այս պահին մարդիկ քայլում են, զրուցում, հրապարակում հնչում է երաժշտությունը։ Փաշինյանն ու որոշ մարդիկ կրկին կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում։

  • 20:46
  • 20:29

    Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է վաղվա գործողությունների ծրագիրը

    Երևանի Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով` վաղը անհնազանդության ակցիանները կրկին կսկսվեն առավոտյան  8։15–ից։ «Գլխավոր նպատակը Ազգային Ժողովի շենքը տարբեր կողմերից շրջափակելն է»,– հավաքվածներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • 20:15
    Геворг Горгисян, Арам Саркисян, Никол Пашинян на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:09

    Երաժշտական ընդմիջում` Ֆրանսիայի հրապարակում

    Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում երաժշտական ընդմիջում է։ Նիկոլ Փաշինյանը խոսափողը զիջեց որպես օպերային երգչուհի ներկայացած կնոջը։ Ցուցարարները դասական երգի կատարում են ունկնդրում։

    Площадь Франции
    © Sputnik / Asatur Yesayants
  • 20:05

    Ոստիկանները փակել են Գյումրիից եկող ցուցարարների ճանապարհը

    Եթե գյումրեցիները 10 րոպեից չհասնեն Բաղրամյան, ցուցարարները կգնան նրանց մոտ։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ ոստիկանությունը Հաղթանակի կամրջի վրա փակել է Գյումրիից Երևան հասած ցուցարարների ճանապարհը։ «Եթե 10 րոպեից նրանք չհասնեն մեզ մոտ, մենք ենք գնալու նրանց մոտ»,– ասաց Փաշինյանը։

  • 20:01
    Никол Пашинян вернулся на проспект Баграмяна после выписки из МЦ Наири (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 19:57

    Փաշինյանը հորդորում է ծակել ոստիկանական էվակուատորների անիվները

    Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ծակել ոստիկանական էվակուատորների անիվները, որպեսզի դրանք չկարողանան հեռացնել փողոցները փակող ավտոմեքենաները։

  • 19:42

    Նիկոլ Փաշինյանը հորդորում է փակել Ազգային ժողով տանող բոլոր ուղիները

    Նիկոլ Փաշինյան

    Վաղը փողոցները կփակվեն ավելի լայն մասշտաբով. Փաշինյանի հայտարարությունը

    ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց վաղն ավելի լայնամասշտաբ ակցիաներ սկսել։
    Read more
  • 19:40

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրերը, թե զինվորական ցուցարարների ուղղությամբ Երևանի փողոցներով զինվորական շարասյուն է շարժվում

    Արծրուն Հովհաննիսյան

    Երևանի փողոցներում զինուժ տեղաշարժվում է, բայց ոչ դեպի Բաղրամյան պողոտա

    Պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական կայքերում տարածվող լուրերը։
    Read more
  • 19:17

    Никол Пашинян и Арам Саркисян на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 19:00
    Никол Пашинян вернулся на проспект Баграмяна после выписки из МЦ Наири (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 18:58
    Никол Пашинян вернулся на проспект Баграмяна после выписки из МЦ Наири (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 18:53
    Հիվանդանոց

    Բաղրամյան պողոտայում վնասվածք ստացած մարդկանց թիվը հայտնի է

    Վիրավորներից 6-ը ոստիկաններ են, 40-ը` քաղաքացիական անձինք։
    Read more
  • 18:23

    Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել են 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են

    Никол Пашинян выписался из МЦ Наири
    © Sputnik / Laura Sarkisian
  • 18:17
    Նիկոլ Փաշինյանը Հաղթանակ կամրջի վրա

    Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, ցուցարարներին միացան «Ելք»-ի մյուս անդամները

    «Նաիրի» ԲԿ-ից Բաղրամյան պողոտա վերադարձած Նիկոլ Փաշինյանին ցուցարարներից բացի դիմավորեցին նաև խմբակցության անդամ գործընկերները։
    Read more
  • 18:05
    Նիկոլ Փաշինյանը Հաղթանակ կամրջի վրա

    Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, ցուցարարներին միացան «Ելք»-ի մյուս անդամները

    «Նաիրի» ԲԿ-ից Բաղրամյան պողոտա վերադարձած Նիկոլ Փաշինյանին ցուցարարներից բացի դիմավորեցին նաև խմբակցության անդամ գործընկերները։
    Read more
  • 17:58
    Անկարգություններ Բաղրամյան փողոցում

    Հիվանդանոց տեղափոխված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է

    Ցուցարարներից բացի, նաև ոստիկանության ծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել:
    Read more
  • 16:31

    Բաղրամյան պողոտա բերվեցին ջրցան մեքենաները

  • 16:19

    Գյումրիում հավաքված ակտիվիստները մեկնեցին Երևան

  • 16:18

    Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություն է տարածել

    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван

    Փաշինյանին ուղղված հայտարարություն. ոստիկանությունը սպառնում է հատուկ միջոցներ կիրառել

    ՀՀ ոստիկանությունը դիմում է Նիկոլ Փաշինյանին` սպառնալով ցրել հավաքը, ուժ և հատուկ միջոցներ կիրառել:
    Read more
  • 16:17

    Նիկոլ Փաշինյանը վիրավոր է

  • 16:04

    Ցուցարարներն ու ոստիկանները միասին երգում են ՀՀ օրհներգը

    Նռնակների պայթյուններից հետո առաջացած խուճապը մեղմելու համար ցուցարարները սկսեցին երգել օրհներգը։ Ավելի ուշ նրանց սկսեցին ձայնակցել նաև ոստիկանության ծառայողները։

  • 16:01
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:59
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:57

    Բաղրամյան պողոտայում պայթյուններ են հնչում

    Բաղրամյան պողոտա

    Պայթյուն Բաղրամյան պողոտայում. ոստիկանությունը դիմում է լուրջ քայլերի. լուսանկարներ

    Բաղրամյան պողոտայում իրարանցում է։ Ոստիկանությունը կրակում է, ցուցարարները` երգում։
    Read more
  • 15:56
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:54
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:54
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:50

    Ոստիկանները հակագազներ են հագնում

  • 15:42
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:41

    Բաղրամյան պողոտայում տուժած կա

    Բաղրամյան պողոտայի մոտ հավաքված քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել։ Նրան օգնություն են ցույց տալիս մյուս ցուցարարները։ Նրանք բժիշկ են կանչում, բայց շտապօգնության աշխատակիցներ առայժմ չկան տարածքում։

  • 15:39

    Բաղրամյան պողոտայում իրարանցում է

    Ситуация на проспекте Баграмян /16 апрвля 2018/ Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:38
    Беспорядки на проспекте Баграмяна (16 апреля 2018) Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 15:38

    Ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից և շարունակում են կանգնած մնալ ոստիկանության պատնեշի ու փշալարի դիմաց

  • 15:35

    Ոստիկանությունը փորձում է ծխի միջոցով ցրել ցուցարարներին

    Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կրակում է ծխային, լուսաաղմկային նռնակներով։ Բաղրամյան պողոտայում խուճապ ու իրարանցում է։

  • 15:26

    Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացում ՍԴ տարածքում

    Ոստիկանների ու ցուցարարների ընդհարման ընթացքում ցուցարարները փորձեցին անցնել ոստիկանների կենդանի պատն ու արգելապատնեշները։ Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացում ՍԴ տարածքում։ Բաղրամյան պողոտան այդ տարածքում պատնեշված է փշալարի շերտով։

  • 15:24

    Քաղագետը խոսում է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ուժային կատեգորիաների մասին

    Ալեքսանդր Մարկարով

    Մարկարով. «Փաշինյանն ու Սարգսյանը քաշային տարբեր կարգ ունեցող գործիչներ են»

    Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասին։
    Read more
  • 15:21

    Ոստիկանները, ցուցարարաներին նախազգուշացնելու նպատակով, մահակներով հարվածում են մետաղյա վահաններին

  • 15:19

    Փաշինյանը փորձում է ճեղքել ոստիկանական պատը

    Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանին ու «Ելք» խմբակցության մյուս երկու պատգամավորներին` Սասուն Միքայելյանին ու Լենա Նազարյանին, թույլ տալ շարունակել ճանապարհը դեպի ԱԺ։

    Նիկոլ Փաշինյանը, սակայն, պահանջեց, որ ոստիկանները թույլ տան նաև լրագրողներին իր հետ այցելել խորհրդարան։ Իսկ քաղաքացիները, Փաշինյանի խոսքով, գրանցված են իր մոտ ընդունելության և պետք է իր հետ այցելեն իր աշխատավայր։

    Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանության պատը` հրելով նաև մետաղական պատնեշները։

     

     

  • 15:16

    Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին տանում է իր աշխատավայր

    Ոստիկանություն

    Ցուցարարները գնում են Ազգային ժողով. ոստիկանները փակել են փողոցը

    Երևանում ազգային անհնազանդության ցույց նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին առաջնորդեց դեպի Ազգային ժողով։ Ոստիկանությունը փակ է պահում Բաղրամյանը։
    Read more
  • 15:00

    Ցուցարարները պատրաստվում են գնալ Ազգային ժողով

    Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին հորդորեց գնալ Ազգային ժողով։

  • 14:38

    Երևանի բոլոր փողոցները կբացվեն, բացի երեքից

    Խանջյան փողոց

    Երևանի բոլոր փողոցները կբացվեն, բացի երեքից

    Բողոքի ակցիաների կազմակերպիչները Երևանում կազմակերպված հավաքի մասնակիցներին կոչ արեցին բացել փակ փողոցներն ու հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։
    Read more
  • 14:15

    Ոստիկանությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին

    Ոստիկաններն ու Փաշինյանը

    Ոստիկանությունը դիմել է Նիկոլ Փաշինյանին

    Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե գնահատի, որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:
    Read more
  • 14:02
    Ситуация на мосту Победа (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:07
    Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на мосту Победа (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 13:07

    Ցուցարարները երթը շարունակեցին Սարյան փողոցով

    Ոստիկանները փակել էին Լեոյից դեպի Պռոշյան փողոց տանող հատվածը։ Ցուցարարները երթը շարունակեցին Սարյան փողոցով։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

  • 12:39

    Ցուցարարներն արդեն սոված ու ծարավ են. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին

    Նիկոլ Փաշինյան

    Հաց ու բրդուճ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին

    ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կերակրել ցուցարարներին` ով ինչով կարող է։
    Read more
  • 12:25

    Ցուցարարները հասան Արշակունյաց պողոտա

    Ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցնելով Խանջյան փողոցով, հասան Արշակունյաց պողոտա։

    Օրբելի փողոցում և Հաղթանակի կամրջի վրա ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փորձում են դուրս բերել գետնին նստած քաղաքացիներին։

    Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ցուցարարներին գնալ և միանալ Օրբելի փողոցում և Հաղթանակի կամրջի վրա կենտրոնացած խմբերին` հայտարարելով, որ այնտեղ ուժերը փոքրաթիվ են։

  • 12:15
    Ситуация на улице Ханджян рядом с Гос.педагогическим университетом Армении (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 11:56
    Ցուցարարներ

    Փաշինյանն ու ցուցարարները բացում են ուսումնական հաստատությունների դռները. լուսանկարներ

    Ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, անցնելով Երևանի փողոցներով` բացում են ուսումնական հաստատությունների փակ դռներն ու պահանջում են թույլ տալ ուսանողներին միանալ դասադուլին։
    Read more
  • 11:55
    Բաղրամյան փողոցՑուցարարներ

    Երևանի քաղաքապետարանը կոչ է ուղղել բողոքի ակցիայի մասնակիցներին

    Երևանի իշխանությանն անհանգստացնում է ցուցարարների գործողությունները։
    Read more
  • 11:47

    Ոստիկաններն ու ցուցարարները մետրոյի «Երիտասարդական» կայարանում

    Ситуация на станции метро Еритасардакан (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 11:44

    Ցուցարարները ներխուժեցին Մանկավարժական համալսարան

    Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան մտած ցուցարարները վանկարկում են «դասադուլ, դասադուլ»։

  • 11:42
    Բաղրամյան փողոց

    Երևանի քաղաքապետարանը կոչ է ուղղել բողոքի ակցիայի մասնակիցներին

    Երևանի իշխանությանն անհանգստացնում է ցուցարարների գործողությունները։
    Read more
  • 11:36

    Այս պահին Կորյուն–Հերացի խաչմերուկում

    Ситуация на перекрестке улиц Корьюна и Гераци (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Lilit Harutyunyan
  • 11:27

    Ցուցարարները` Երևանի կենտրոնում

    Активисты идут подняв руки в центре Еревана
    © Sputnik / Ани Липаритян
  • 11:23
    Ситуация на станции метро Еритасардакан (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 11:20
  • 11:19
  • 11:18

    Ցուցարարները հասան Խանջյան փողոց

    Ցուցարարները` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, անցան Երևանի Հերացի, Նալբանդյան, Գնունի փողոցներով ու հասան Խանջյան փողոց։ Նրանք այս պահին նստել են փողոցի բանուկ հատվածում ու կաթվածահար են արել երթևեկությունը։

  • 11:16
    Ոստիկանություն

    Ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. հայտարարություն

    Երևանի փողոցների երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է ուղեկցվել ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։
    Read more
  • 11:09

    Չնայած Երևանի փողոցներում կատարվող իրարանցմանը, խորհրդարանում ամեն ինչ խաղաղ է

    Էդուարդ Շարմազանով

    Շարմազանով. «ՀՀԿ–ն պատրաստվում է վաղվա նիստին»

    Չնայած Երևանի փողոցներում կատարվող իրարանցմանը, խորհրդարանում ամեն ինչ խաղաղ է։ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
    Read more
  • 10:56
  • 10:52

    Թե ինչպես է ավտոմեքենան սլանում ուսանողների ուղղությամբ

  • 10:42

    Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. Mersedess G-500 ամենագնացը քշեց ցուցարարների վրա

    Ամենագնացը սլացավ մարդկանց ուղղությամբ

    Երևանի կենտրոնում սև ամենագնացը սլացավ ցուցարարների ուղղությամբ. տեսանյութ

    Հերացի– Կորյուն փողոցների խաչմերուկում քիչ առաջ ավտոմեքենան մեծ թափով շարժվեց ցուցարարների շարքի ուղղությամբ, մեքենայից դուրս եկած անձինք ծեծեցին ցուցարարներին։
    Read more
  • 10:32
    Машина задымилась на перекрестке Амирян-Проспект
    © Sputnik / Arman Vaneskeghyan
  • 10:30

    Մետրոպոլիտենի տնօրենը պատմում է` ինչ է կատարվում մետրոյի կայարաններում

    Փայլակ Յայլոյան

    Յայլոյան. «Առանց գրաֆիկի ենք աշխատում, Քրիստոսի տանջանք ենք քաշում»

    «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը Sputnik Արմենիային ներկայացնում է, թե ինչ է այս պահին կատարվում մետրոյի կայարաններում։
    Read more
  • 10:21

    Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը փակել է կայարաններից մեկը

    Մարշալ Բաղրամյան

    Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը փակել է կայարաններից մեկը

    Ցուցարարները պառկել են մետրոյի գնացքների դռների միջև։ Մետրոյի ղեկավարությունը փակել է «Մարշալ Բաղրամյան» կայարանը։
    Read more
  • 10:14
    Ситуация на проспекте Баграмян (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Aram Nersesyan
  • 10:06
  • 10:06
    Ситуация на улице Гераци (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 09:57

    Ի՞նչ է կատարվում Ամիրյան փողոցում

  • 09:55

    Երևանի փողոցները շարունակվում են փակվել

    Ցուցարարները փակել են Հերացի, Նալբանդյան, Չարենցի փողոցները և ՀերացիԽանջյան փողոցները միացնող ստորգետնյա ավտոհանգույցը։ Փակել են նաև Թումանյան, Օրբելի փողոցները։ Ցուցարարները պառկել են գետնին և թույլ չեն տալիս, որ ավտոմեքենաները երթևեկեն։

     

  • 09:49

    Հայկ Մարությանը միացավ ակցիայի մասնակիցներին

    Հայկ Մարության

    Հայկ Մարությանը միացավ ակցիայի մասնակիցներին

    Դերասան Հայկ Մարությանը Երևանի բժշկական համալսարանի հարակից հատվածում միացավ ակցիայի մասնակից ուսանողներին։
    Read more
  • 09:40

    Երեխաները լալիս են ավտոբուսում

    Ամիրյան փողոց

    Երեխաները լալիս են ավտոբուսներում. կինը խնդրում է բացել փողոցները

    Կինը ցուցարարներին խնդրում է բացել երթևեկությունը։ Երեխաները ճանապարհին մենակ են մնացել։
    Read more
  • 09:25
    Станция метро Маршал Баграмян (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 09:24

    Ակցիայի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ

    Ցուցարարները փակել են Մաշտոց–Ամիրյան փողոցների խաչմերուկը` արգելափակելով Ամիրյան փողոցի երթևեկությունը` մինչև Հանրապետության հրապարակ։

  • 09:21
    Ситуация на мосту Киевян (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / Asatur Yesayants
  • 09:20

    «Երիտասարդական մետրոյում երիտասարդները պառկել են դռների արանքում

    Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր մի խումբ ակտիվիստներ փորձեցին արգելել գնացքների երթևեկությունը` նստելով ու պառկելով դռների ու կառամատույցի միջև։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին դուրս բերեցին տարածքից, գնացքը շարունակեց ընթացքը։

  • 09:16
    Ситуация на улице Абовяна (16 апреля 2018). Ереван
    © Sputnik / David Galstyan
  • 09:14

    ԲաղրամյանՄոսկովյան փողոցների խաչմերուկում տուրիստական ավտոբուսը փորձեց շրջադարձ կատարել։ Ակցիայի մասնակիցները, ենթադրելով, թե վարորդը փորձում է ճեղքել մարդկանց բազմությունը, վազքով մոտեցան ավտոբուսին։ Սակայն մեքենան կանգնեց փողոցի լայնքով` փակելով երթևեկելի հատվածը։

     

    Ավտոբուսից դուրս եկան մի խումբ ուսանողներ ու միացան ակցիայի մասնակիցներին։

     

  • 09:09
    Նիկոլ Փաշինյան

    Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց. քաղաքացիական անհնազանդության ակցիան մեկնարկեց

    Նիկոլ Փաշինյանն այսօր առաջինն է իրականացրել իր հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիան` պառկելով Բաղրամյան պողոտայով անցնող ավտոբուսի դիմաց։
    Read more
    Երևան

    Երևանի կենտրոնական փողոցները փակեցին. ցուցարարները վճռական են տրամադրված. լուսանկարներ

    Քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի մի քանի փողոցներ ու բարիկադներ կառուցել։
    Read more
    Полиция РА (16 апреля 2018). Проспект Баграмяна, Ереван

    Լարված իրավիճակ Բժշկական համալսարանի մոտ

    Այս պահին լարված իրավիճակ է Երևանի Աբովյան–Կորյուն փողոցների խաչմերուկում։
    Read more
live
Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ
+
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (249)

Գլխավոր թեմաներ