08:14 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
Արթուր Ալեքսանյան

«Սպիտակ արջի» հետ լուսանկարված գորշ արջուկին ազատություն շնորհվեց. լուսանկարներ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30510

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ լուսանկարից հայտնի դարձած գյումրեցի արջուկին տեղափոխել են կենդանաբանական այգի։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին հանձնել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Այս պահին արջուկը Գյումրիից տեղափոխվում է Երևանի Կենդանաբանական այգի։ Այս մասին հայտնում է տեսչությունը։

2017թ-ի ամառային 31-րդ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որ հայտնի է Սպիտակ արջ մականունով, որոշ ժամանակ առաջ Instagram-ում գորշ արջուկի հետ լուսանկար էր հրապարակել։

Скрин страницы Instagram Артура Алексаняна
Արթուր Ալեքսանյանն արջուկի հետ

Այս լուսանկարն էլ անազատության մեջ պահվող արջուկի մասին տեղեկությունների տարածման առիթ էր դարձել։

Տեսչական մարմինը նաև հայտնում է, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ապօրինի որսի հատկանիշներով։

 

Գլխավոր թեմաներ