22:26 18 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP610.72
  • EUR549.12
  • RUB7.29
Անկարգություններ Բաղրամյան փողոցում

Հիվանդանոց տեղափոխված 3 ոստիկաններից մեկի վիճակը ծանր է

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
13201

Ցուցարարներից բացի, նաև ոստիկանության ծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել:

ԵՐԵՎԱՆ, 16 Ապրիլ — Sputnik. Այս պահին «Նաիրի» ԲԿ-ում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու 3 ոստիկանության ծառայողներ։

Բեկորային վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատարանում է։ Բժիշկները դժվարանում են հստակ գնահատել նրա վիճակն այս պահին։ Մյուս երկուսը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Նրանց վիճակը բավարար է։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։

Նիկոլ Փաշինյանը բեկորային վնասվածք է ստացել դեմքի հատվածում և պատռվածքներ ձեռքի ափերին։ Նրա հետ հիվանդանոց գնացած համախոհների խոսքով` Փաշինյանը բեկորային վնասվածքը ստացել է լուսաաղմկային նռնակի պայթյունի հետևանքով, իսկ ձեռքերի ափերը պատառոտվել են այն ժամանակ, երբ փորձել է Բաղրամյան փողոցից հեռացնել փշալարը։

Հիշեցնենք, որ ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից փորձել են երթով հասնել մինչև ԱԺ։ Բաղրամյան պողոտայի Սահմանադրական դատարանի շենքի հատվածում ոստիկանները ցուցարարների ճանապարհը փակել են կենդանի պատով, մետաղական պատնեշներով ու փշալարով։ Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, որոնց հետևանքով կան վնասվածք ստացողներ։

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Գլխավոր թեմաներ