21:26 23 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.00
  • GBP631.07
  • EUR562.53
  • RUB7.62
Երևան

Ոստիկանությունը հայտարարում է` ցանկացած անհրաժեշտ պահի կցրի հավաքը

© Sputnik / David Galstyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
11711

Ոստիկանությունը կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիան ցրելու մասին հայտարարություն է ներկայացրել։ Դրա մեջ մասնավորապես ասված է։

«Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին:

Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին:

Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի կազմակերպչի իր պարտականությունները, այլ կրկին կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը:

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»:

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Ըստ թեմայի

Երևանի քաղաքապետարանի հորդորը. ինչ անել, երբ քաղաքում տրանսպորտային ճգնաժամ է
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պարալիզացնել պետական կառույցների աշխատանքը, փակել փողոցները
Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը

Գլխավոր թեմաներ