08:39 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
ՀՀ ԱԺ

ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը

© Sputnik / Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14501

Այս պահին Հայաստանի խորհրդարանը վարչապետ է ընտրում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ–ում րոպեներ առաջ մեկնարկել է խորհրդարանական Հայաստանի վարչապետի ընտրությունը։ Դահլիճում գրանցվել է 91 պատգամավոր` բոլոր խմբակցություններից։

ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը, ողջունելով հավաքված պատգամավորներին, հիշեցրեց, որ  ՀՀԿ  և ՀՅԴ կուսակցությունների առաջարկով վարչապետի թեկանծուն Սերժ Սարգսյանն է։ Թեկնածուին ներկայացնելու համար տրվում է մինչև 15 րոպե, թեկնածուի ելույթի համար տրվում է մինչև մեկ ժամ։

Հիշեցնենք, 2016թ–ին իրականացված Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2018թ.–ի ապրիլի 9–ից անցնել է խորհրդարանական կառավարման, որի ժամանակ երկրի ղեկավար է համարվում կառավարության ղեկավարը։

ՀՀ նոր Սահմանադրության 212-րդ հոդվածի համաձայն` նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում՝ ապրիլի 9-16-ը, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Նորընտիր վարչապետը կառավարությունը ձևավորելու համար առավելագույնը 15 օր ժամանակ ունի. հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին պետք է առաջարկի 3 փոխվարչապետների և 17 նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է նշանակումներ անի, կա՛մ անհամաձայնության դեպքում դիմի Սահմանադրական դատարան:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով։

Ըստ թեմայի

Խորհրդարանի շենքում իրավիճակը լարված է
Ոստիկանությունը հայտարարում է` ցանկացած անհրաժեշտ պահի կցրի հավաքը

Գլխավոր թեմաներ