19:55 26 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

Արցախյան հիմնահարցը կլուծվի, եթե Ադրբեջանը դեն նետի սին պատկերացումները. Սարգսյան

Screenshot
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11610

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ–ում պատասխանում է պատգամավորների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ապրիլյան պատերազմը և՛ անսպասելի էր, և՛ սպասելի։ Այսօր, ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այլևս երբեք չպիտի հույս փայփայի, որ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվելու է ԼՂ խնդիրը ուժով լուծելու իր մտադրությունից։

«Պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր բանակի բարեփոխմանը, սպառազինությունների ձեռքբերմանն ու մեր բանակի զինվորի ու սպայի մարտական ոգին բարձր պահելուն, նրա սոցիալական խնդիրները լուծելուն»,-ասաց նա։

Բանակցային գործընթացը, նրա խոսքով, լավատեսություն չի ներշնչում, քանի որ ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները չի պահում։

«Մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը դեն նետի այն պատկերացումները, թե փոխզիջում նշանակում է իրենց բոլոր ցանկությունների իրականացում։

Գլխավոր թեմաներ