18:06 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Սերժ Սարգսյան

«Այնպես որ, թող չասեն, թե փող ունեցողները միայն մեծահարուստներն են». Սարգսյան

Screenshot
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19702

ՀՀ ԱԺ–ում շարունակվում է հատուկ նիստը, որի ընթացքում պիտի ընտրեն ՀՀ վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանն ունի դեմոգրաֆիական մեծ խնդիր, երբ ներուժը կարող է հասնել այնպիսի կետի, որ չբավարարի անգամ սահմանների պաշտպանության համար։

Խորհրդարանում, պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով տնտեսության խնդրին` Սերժ Սարգսյանը նշեց, որ իր նախագահության տարիներին ՀՆԱ-ն 2 տրիլիոն 656 մլրդ դրամից հասել է 5 տրիլիոն 580 մլրդ դրամի։

Հայաստանյան բանկերում նույն տարիներին, նրա խոսքով, աճել են նաև քաղաքացիների ավանդները՝ կազմելով 1 տրիլիոն 553 մլրդ դրամի, որի մեծ մասը մինչև 7 մլն դրամի ավանդներն են։

«Այնպես որ, թող չասեն, թե փող ունեցողները միայն մեծահարուստներն են»,-ասաց Սարգսյանը։

Այդուհանդերձ, վարչապետի թեկնածուն չհերքեց, որ կան սոցիալական, տնտեսական խնդիրներ ու արտագաղթ։ Ավելի մանրամասն տնտեսական խնդիրների լուծմանը ճանապարհները Սերժ Սարգսյանը խոստացավ շարադրել ապագա կառավարության ծրագրում։

Ըստ թեմայի

Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում
Արցախյան հիմնահարցը կլուծվի, եթե Ադրբեջանը դեն նետի սին պատկերացումները. Սարգսյան
Խորհրդարանի շենքում իրավիճակը լարված է

Գլխավոր թեմաներ