01:16 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

«Ինձ պիտի շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա». Սարգսյան

Пресс-служба президента Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
121811

Սերժ Սարգսյանի համար մեկ է, թե որ առանձնատունը կհատկացվեր իրեն։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլ — Sputnik. Եթե ինձ առանձնատուն չի հասնում, կարող եմ վերադարձնել։ Այսօր խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների՝ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով իրեն տրված առանձնատան մասին հարցին, ասաց ՀՀ նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Եթե հասնում է, դուք պիտի ինձ շնորհավորեք, որովհետև վերջապես ես էլ Երևանում սեփականություն ունեցա»,-ասաց նա։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ օրենքով բոլոր պաշտոնաթող նախագահներին պետությունը բնակարաններ է հատկացնում, ինքն էլ օգտվել է իր այդ իրավունքից։

Ինչ վերաբերում է փաստին, որ հատկացված առանձնատունը պետության հաշվեկշռում գտնվող կառավարական առանձնատներից է, Սերժ Սարգսյանը հայտնեց, որ ինքը տարբերություն չի տեսնում, թե որ առանձնատունը կհատկացվեր իրեն, հատկապես, որ այսօր կառավարական առանձնատներից մի քանիսը դատարկ են։

Սերժ Սարգսյանի խոսքով` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտոնները ստանձնելուց հետո հրաժարվել են բնակություն հաստատել իրենց հատկացված պետական առանձնատներում։

Ըստ թեմայի

Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում
Արցախյան հիմնահարցը կլուծվի, եթե Ադրբեջանը դեն նետի սին պատկերացումները. Սարգսյան
Ոստիկանությունը հայտարարում է` ցանկացած անհրաժեշտ պահի կցրի հավաքը

Գլխավոր թեմաներ