05:16 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Արամ Սարգսյան

Այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը,որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է

PHOTOLURE
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21940

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը վստահ է` ելք կա։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Նախ եղբորս` Վազգեն Սարգսյանի խոսքերը հիշեմ։ Եղբայրս շատ կարևոր բաներ էր ասում, որ արժե, որ հիշի հանրապետականը։ Խոսքս` 21–րդ դարը մերն է լինելու և զարգացող Հայաստան ունենալու կոչերի մասին է։ Արդյո՞ք այն Հայաստանը, ինչն այսօր կա Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն է»,–ԱԺ հատուկ նիստում Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով իր ելույթը սկսեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա գործընկերներին հիշեցրեց, որ ժամանակին ասում էին, որ գաղջ մթնոլորտը ցրել է պետք ու հարց հղեց` ցրեցի՞ք այդ մթնոլորտը ։ «Ասում էիք` անվստահության պատերը քանդել է պետք, քանդե՞լ եք։ Այդ անվստահության պատերը հենց հիմա, էս շենքի դիմացը շարված են։ Կարծես, Հայաստանը միայն այս դահլիճն է, այս դահլիճից դուրս Հայաստան չկա։

Ոչ, Հայաստանը ելք ունի, ելքը էս դահլիճում չէ, ելքը դրսում է։ Ելքը ոչ միայն դրսում է, ելքը նաև այս դահլիճում է։ Եթե մենք այս ամենից հետևություն չենք անում, ուրեմն ոչ մի 21–րդ դար էլ մերը չի լինելու»,–ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի խոստմանը, որ իր փորձը երիտասարդ սերնդին է փոխանցելու, պատգամավորը նշեց` բա այսքան տարի իշխանության մեջ էիք, փոխանցեիք։

«Այնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Ես ուզում եմ հարցնել` վարչապետից նախագահ, նախագահից վարչապետ` էս դեժավյուից չեք հոգնել»,–ասաց Արամ Սարգսյանը։

Վերջում պատգամավորը անդրադարձավ բողոքի ակցիաններին ու ասաց, որ այն ինչ այսօր տեղի է ունենում փողոցներում, մեզանից յուրաքանչյուրի մեղքն է։

Ըստ թեմայի

Աշոտյան. «Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են»
«Այնպես որ, թող չասեն, թե փող ունեցողները միայն մեծահարուստներն են». Սարգսյան
Արցախյան հիմնահարցը կլուծվի, եթե Ադրբեջանը դեն նետի սին պատկերացումները. Սարգսյան
Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում

Գլխավոր թեմաներ