16:14 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն ընտրվեց

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22821

Ազգային ժողովը 77 կողմ, 17 դեմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա` վարչապետ դառնալու օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ` 17:

4 պատգամավոր չի քվեարկել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հիշեցնենք, 2016թ–ին իրականացված Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2018թ.–ի ապրիլի 9–ից անցնել է խորհրդարանական կառավարման, որի ժամանակ երկրի ղեկավար է համարվում կառավարության ղեկավարը։ՀՀ նոր Սահմանադրության 212-րդ հոդվածի համաձայն` նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, որը հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է։

Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-օրյա ժամկետում՝ ապրիլի 9-16-ը, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:Նորընտիր վարչապետը կառավարությունը ձևավորելու համար առավելագույնը 15 օր ժամանակ ունի. հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին պետք է առաջարկի 3 փոխվարչապետների և 17 նախարարների թեկնածուներին:

Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է նշանակումներ անի, կա՛մ անհամաձայնության դեպքում դիմի Սահմանադրական դատարան:

Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

Ըստ թեմայի

Խղճի ու գաղափարի քվեարկություն. «Ծառուկյան» խմբակցությունն ազատ է քվեարկելու
Մենք եկել ենք ասենք, որ դեմ ենք քվեարկելու Սերժ Սարգսյանի 3-րդ պաշտոնավարմանը. Մարուքյան
Ոստիկանությունը բերման է ենթարկել 80 մարդու. Նիկոլ Փաշինյանի որդին բաժնում չէ

Գլխավոր թեմաներ