00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիաները կնվազեցնեն զբոսաշրջային հոսքը. զբոսավարները մտահոգված են

© Sputnik / David GalstyanФото на память
Фото на память - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ընթացող բողոքի ակցիաները լուրջ հարված են հասցնում Հայաստանի հեղինակությանը, ինչի հետևանքով երկրի զբոսաշրջային հոսքը կարող է էապես կրճատվել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Երևանում չեն դադարում «Ելք» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաները։ Ցուցարարները դժգոհ են ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց։ Բողոքի շարժման հետևանքով արդեն երկրորդ օրն է Հայաստանի մայրաքաղաքում տրանսպորտային համակարգը մասամբ կաթվածահար վիճակում է։

Միևնույն ժամանակ նման ակցիաները բացասաբար են ազդում երկրի հեղինակության վրա` արգելակելով զբոսաշրջային հոսքը, մինչդեռ մայիսին Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Երևանի խոշոր զբոսաշրջային գործակալություններից մեկի տնօրեն Օլեգ Կարախանյանը, նման իրադարձությունները, բառի բուն իմաստով, Հայաստանի վրա բավական թանկ են նստում։

Агван Варданян - Sputnik Արմենիա
Արտաքին թշնամուց ոչ պակաս կարևոր է Հայաստանում ներքին թշնամու դեմ պայքարը. Աղվան Վարդանյան

«Համոզված եմ, որ յուրաքանչյուր նման օր նվազեցնում է զբոսաշրջիկների քանակը մոտ 10%-ով։ Առավել ևս, որ ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանում ընթացող իրադարձությունները երբեմն «մայդան» են անվանում։ Հայաստանում ոչ մի «մայդան» չի իրականացվում, սակայն զբոսաշրջիկների համար դա սարսափելի խոսք է, որը ստիպում է նրանց մտափոխվել և չգալ Հայաստան։ Երկար ժամանակ ռուսական շուկայի հետ աշխատելով` սկսում ես շատ լավ հասկանալ նրանց աշխարհայացքը», — ասաց նա։

Կարախանյանի խոսքով` իրենց գործակալությանը դիմած զբոսաշրջիկները դեռ չեն հրաժարվել Հայաստան գալու մտքից, սակայն բողոքի ակցիաներն, ըստ նրա, անպայման կանդրադառնան զբոսաշրջային փաթեթների ամրագրման վրա։

«Հասկանում եմ բոլոր կողմերի դիրքորոշումները, այդ թվում ընդդիմության սպասումները և ապրումները, մյուս կողմից պետք չէ խանգարենք ինքներս մեզ։ 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո մենք ասում էինք, որ Ադրբեջանը լուրջ վնաս է հասցրել մեր երկրի հեղինակությանը, դե եկեք չկռվենք ինքներս մեր դեմ։ Կարծում եմ, պետք է լուծման այլ ուղիներ գտնել», — նշեց նա։

Կարախանյանը կարծում է, որ ընդդիմությանը ցույցեր անցկացնելու համար կարելի է հարթակ տրամադրել, որպեսզի նրանք չխոչընդոտեն քաղաքի բնակիչների տեղաշարժը և չվնասեն երկրի հեղինակությանը։ Նա համոզված է, որ մոտ օրերս ամեն ինչ կհանդարտվի։

Հայաստանի լավագույն զբոսավարներից մեկը` Աշոտ Լևոնյանն իր հերթին համեմատում է իրավիճակը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ։

«Բնականաբար, նման ակցիաները չեն կարող չանդրադառնալ երկրում զբոսաշրջության զարգացման վրա։ 2008 թվականի մարտից հետո օտարերկրացիների մեծ խմբեր չեղյալ էին հայտարարել իրենց տուրերը։ Սակայն ես հույս ունեմ, որ այս ակցիան շուտով կավարտվի», — հայտնեց նա Sputnik Արմենիայի թղթակցին։

Լևոնյանը նաև ուշադրություն դարձրեց տարբեր ԶԼՄ-ների կողմից Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի լուսաբանմանը։ Նրա խոսքով` ԶԼՄ-ներն «ամենաթեժ» կադրերն են ցուցադրում, որոնք հաճախ այդքան էլ ճիշտ չեն արտացոլում իրական իրավիճակը։

Активисты во главе с Николом Пашиняном на улице Тигран Мец (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկին անհնազանդության կոչեր է անում

«Թեև մենք բացատրում ենք, որ Երևանի կենտրոնում իրականացվող ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և որ Երևանի կենտրոնից դուրս ամեն ինչ հանդարտ է, մարդիկ այսպես, թե այնպես անհանգստանում են իրենց անվտանգության համար։ Այս տարվա մայիսին Ռուսաստանից զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է սպասվում։ Կարծում եմ, որ որոշ մասն ամեն դեպքում կհրաժարվի փաթեթներից, թեև դեռ տվյալներ չունեմ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան դեպքերը։ Եթե լարվածությունը թուլանա, առանձնակի փոփոխություններ չեն լինի։ Եթե իրադարձությունները զարգանան աճող տեմպով, ապա, իհարկե, շատերը կմտափոխվեն Հայաստան գալ», — տեղեկացրեց նա։

Բողոքի շարժումը մեկնարկել է «Իմ քայլը» ակցիայով, այն նախաձեռնել է ԱԺ պատգամավոր և ընդդիմության առաջնորդներից մեկը` Նիկոլ Փաշինյանը` ՀՀ տարածքով քայլերթ իրականացնելով։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում են ընդդեմ` վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանի թակնածության առաջադրմանը։

Մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն ու նրա համախոհները ավելի քան 200 կմ են անցել` ակցիաներ կազմակերպելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։

Այնուհետև ցուցարարները դուրս են եկել Երևանի փողոցներ` քաղաքի կենտրոնում արգելափակելով երթևեկությունը։ Ապրիլի 13-ին Փաշինյանն ու նրա համախոհները վնասել են ԵՊՀ մուտքի դռները և փորձել ներխուժել ռեկտորի գրասենյակ։ Արդյունքում ԵՊՀ անվտանգության երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։

Ապրիլի 14-ին Փաշինյանն ու նրա կողմնակիցները ներխուժեցին ՀՀ հանրային ռադիոյի շենք (պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական օբյեկտ)։ Ներսում նրանք դուռ են կոտրել։

Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը մի քանի տասնյակ ցուցարարներ լուսացրեցին փողոցում տեղադրված վրաններում։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на мосту Победа (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա, ցուցարարներին միացան «Ելք»-ի մյուս անդամները

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդն է, 2012 թվականից ՀՀ ԱԺ պատգամավոր։ Եղել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր։ Միշտ հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից, 2008 թվականին միացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավին և ակտիվ մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններում, որի արդյունքում նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել, իսկ մեկ տարի անց նա հանձնվել է ոստիկանությանը։

2010 թվականին Փաշինյանին անկարգություններ կազմակերպելու համար 7 տարվա ազատազրկման էին դատապարտել, սակայն համաներմամբ նրան ազատ արձակեցին 2011 թվականին։ ԱԺ պատգամավոր ընտրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի ցուցակներով։ Այժմ խորհրդարանում ղեկավարում է «Ելք» ընդդիմադիր դաշինքը։

Լրահոս
0