15:35 21 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հայաստանի ազգային ժողովի շենքը

Հայաստանի ԱԺ-ում պայթուցիկ «տեղադրողը» գերմանաբնակ բաքվեցի է

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
215910

Կեղծ ահազանգը կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. 2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքվում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից:

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված անձի վերաբերյալ պարզված տվյալները փոխանցվել են ՀՀ ոստիկանություն` նշված անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև փաստի մասին ԳԴՀ իրավապահ մարմիններին իրազեկելու նպատակով:

Գլխավոր թեմաներ