15:42 21 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Митинг оппозиции на площади Республики. Анна Акопян (17 апреля 2018). Ереван

Ընդդիմությունը հրաժարվում է գիշերը մնալ փողոցում և հեղափոխական կոմիտե է ստեղծում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (135)
35211

Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջնորդը որոշեց, որ մարդիկ չպետք է գիշերեն փողոցում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը։

«Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երևան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչև 3-րդ գյուղ»,- ասաց նա Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։

Ցուցարարները հանրահավաքից հետո դուրս եկան երթի։

Ինչպես հայտարարեց Փաշինյանը, երթից հետո մասնակիցները կվերադառնան Հանրապետության հրապարակ, որոշ ժամանակ կմնան այնտեղ, բայց չեն գիշերի։

«Մենք վաստակել ենք այս գիշեր մեր տանը, մեր տներում քնելու իրավունքը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, որ «թավշյա» հեղափոխություն իրականացնելու համար իրենք կոմիտեներ կստեղծեն բոլոր մարզերում։

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (135)

Գլխավոր թեմաներ