00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրահավաք, թե՞ ժողովրդական տոնակատարություն. Լապշինին շփոթեցրել են երևանյան ակցիաները

© Из блога Александра ЛапшинаРоссийско-израильский блогер Александр Лапшин
Российско-израильский блогер Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս օրերին, երբ Երևանում բողոքի ակցիաներ են անցնում, ապրիլի 20–22–ի զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք է եկել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Բլոգում նա ներկայացրել է հանրահավաքների մասին իր կարծիքը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Այս օրերին, երբ Երևանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս ելել` բողոքելու գործող իշխանության դեմ, հայտնի բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Երևանում է։

«Այստեղի ընկերներս ասում էին, որ Երևանում եմ հայտնվել Հայաստանի համար ճակատագրական պահի, երբ ժողովուրդը փողոց է դուրս եկել` մերժելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը», – գրել է նա իր բլոգում։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը նախընտրում է հայկական խաղաղության երգը` ադրբեջանական ատելության դասի փոխարեն

Սակայն ինքը ` բլոգերը, հանրահավաքներն ավելի շատ նմանացրել է ժողովրդական տոնակատարության, քան հեղափոխության։

«Քաղաքով զբոսնելիս` ես այլ պատկերի ականատես եղա։ Մարդիկ շատ էին, բայց նրանց մեծ մասը երիտասարդ աղջիկներ ու տղաներ էին, որոնց համար «հեղափոխությունը» միայն ինքնադրսևորման միջոց է։ Երիտասարդները քայլում էին, շատերը գրկախառնված էին, համբուրում էին իրենց ընկերուհիներին ու նրանց ծաղիկներ նվիրում, ծիծաղ էր լսվում ու ընդհանուր առմամբ տրամադրությունը բարձր էր… Այս ամենին գումարեք հիանալի եղանակը, գեղեցիկ քաղաքն ու ստանում ենք «տուն–տունիկ» հեղափոխություն, որը խանգարեց երևի միայն ավտոսիրահարներին, որոնք բարիկադների պատճառով երկու օր է չեն կարող քաղաքի կենտրով անցնել», – նշում է նա։

Լապշինի խոսքով` այդ միջավայրում մենակ Սարգսյանն էր պակաս։

«Իսկ ինչու՞ ոչ։ Նա հումորով մարդ է, կարծում եմ», – գրում է նա։

Բլոգերը խոստովանում է, որ հեռու է քաղաքականությունից ու միայն կողմնակի դիտորդ է։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լապշինը հայ զինվորի օգնությամբ փորձում է հունից հանել ադրբեջանցիներին

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը ոչ թե ընդդիմության հանրահավաք է, այլ բեմադրած շոու, որը վերացվել է ժողովրդական տոնակատարության… Հանրապետության հրապարակում երիտասարդությունը տժժում էր։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում, ասես տոնակատարություն լիներ։ Երևանի փողոցներում երիտասարդների հետ շփվելիս չտեսա ո՛չ ընդհանուր գաղափար, ո՛չ նպատակ, ո՛չ գիտակցություն` ուր են նրանք շարժվում և ով է նրանց առաջնորդը… Մարդիկ պարզապես հոգնել են ձգձգված ճահճացումից։ Եվ ուզում են որևէ բան փոխել, սակայն լավ չեն գիտակցում` հենց ինչ ու ինչպես», – մանրամասնում է ճանապարհորդը։

Նա չի անտեսել նաև այն փաստը, որ ոստիկանությունը շրջափակել է պետական հաստատությունները, սակայն «հավեսով» կեցվածք է ընդունում, երբ զբոսաշրջիկները լուսանկարվում են «ռեզինե մահակներով ու սաղավարտներով խիստ տղաների» ֆոնին։

Հիշեցնենք` «Իմ քայլը» նախաձեռնությունը ապրիլի 13–ից Երևանում բողոքի ակցիաներ է անցկացնում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, ապա նրա ընտրության դեմ։

Լրահոս
0