12:59 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Համաձայնագրի ստորագրումը

Լատվիան վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը

© Official site of the President of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Լատվիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որ վավերացնում է այս համաձայնագիրը»,- գրել է հայ դիվանագետը` շնորհակալություն հայտնելով Լատվիայի Սեյմայի բոլոր խմբակցություններին, արտաքին գործերի նախարարությանը:

​Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին:

Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

Գլխավոր թեմաներ