00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում մարզերում. բողոքի ակցիաներ են ընթանում հայաստանյան տարբեր բնակավայրերում

© Sputnik / Armenuhi MkhoyanЖители села Мец Манташ перекрыли дорогу в Ереван (21 апреля 2018). Ширак
Жители села Мец Манташ перекрыли дорогу в Ереван (21 апреля 2018). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տարբեր մարզերում այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում։ Որոշ մարզերից քաղաքացիները փորձում են հասնել մայրաքաղաք։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Գյումրու թատերական հրապարակում մի խումբ անձինք փորձել են ավտոերթ անցկացնել։ Ինչպես տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ոստիկանները թույլ չեն տալիս երթի մասնակիցներին ձայնային ազդանշաններով անցնել քաղաքի փողոցներով։

Жители села Мец Манташ перекрыли дорогу в Ереван (21 апреля 2018). Ширак - Sputnik Արմենիա
Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները փակել են Երևան տանող ճանապարհը

Վանաձորում ևս, չնայած հորդառատ անձրևին, քաղաքի կենտրոնական փողոցները մարդաշատ են։ Վանաձորցիները հավաքվում են բողոքի ցույցի, միաժամանակ քաղաքի փողոցներում մեծ թվով ավտոմեքենաներ կան, որոնք ձայնային ազդանշաններով իրենց բողոքն են արտահայտում իշխանություններին։

Բողոքի հանրահավաք ու երթ է անցկացվում նաև Էջմիածին քաղաքում։ Քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված բազմությունն այս պահին երթով շարժվում է դեպի Էջմիածնի Զվարթնոց թաղամաս։ Հետագա անելիքների մասին առայժմ հստակ ծրագիր չկա։ Կազմակերպիչները չեն բացառում, որ այնտեղից կշարժվեն դեպի Փարաքար գյուղ, որտեղից էլ` Երևան։

Իսկ Արտաշատից ու Արարատից Երևանից եկող ավտոերթի մասնակիցներին չի հաջողվում հասնել Երևան։ Ոստիկանության ուժերը փակել են Արարատի մարզը մայրաքաղաքին կապող միջմարզային ճանապարհը։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։

Լրահոս
0