00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թուրքիան պետք է վերադարձնի հայկական եկեղեցիներն ու վանքերը». Արամ Ա

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Киликийский Арам I на форуме "Армения-Диаспора"
Католикос Киликийский Арам I на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարանին հայկական եկեղեցու սեփականությունը վերադարձնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ցեղասպանությունը միայն խոսքերով ճանաչելը քիչ է,` պետք է քրիստոնյաներին վերադարձնել եկեղեցիներն ու վանքերը։ Այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, որի ուղերձը հրապարակվել է L"Orient — Le Jour լիբանանյան թերթում։

«Նույնիսկ Թուրքիայի քաղաքացիական հասարակության մեջ արդեն ոչ ոք Ցեղասպանության մասին չի խոսում որպես «Համաշխարհային առաջին պատերազմի տխուր իրադարձությունների»։ Իրերն արդեն վաղուց իրենց անուններով են կոչում», — գրված է ուղերձում։

Նրա խոսքով` Ցեղասպանությունից հետո ողջ մնացածները վերածնել են իրենց երկիրը։ Կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդն արդարության կոչ է անում, և այժմ ժողովրդի օրինական պահանջն է ոչ միայն ճանաչումը, այլև փոխհատուցումը։

Инаугурация 4-го президента Армении Армена Саркисяна - Sputnik Արմենիա
Կան կուտակված խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն. կաթողիկոսները հանդիպել են նախագահին

«Այդ պատճառով ես` որպես հոգևոր առաջնորդ, հարցնում եմ Թուրքիային` ինչո՞ւ են հազարավոր, վանքեր ու դպրոցներ շարունակում մնալ թուրքական իշխանության ապօրինի սեփականությունը։ Ինչո՞ւ է Թուրքիայի սահմանադրական դատարանը հրաժարվել անգամ ուսումնասիրել Կիլիկիո տան հայկական կաթողիկոսարանի բողոքը` կապված Սիսում (ներկայիս` Կոզան) հայկական եկեղեցու պատմական նստավայրի գույքը վերադարձնելու հետ», — ասել է կաթողիկոսը։

Նա հայտնել է, որ այդ եկեղեցիների և վանքերի վերադարձը կարող է առաջին քայլը դառնալ փոխհատուցման ճանապարհին։

«Մենք անսահման երախտապարտ ենք մեր արաբ եղբայրներին ու քույրերին, քրիստոնյաներին ու մուսուլմաններին, որոնք ընդունել են հայ փախստականներին և որբերին, արժանապատվությամբ ու անշահախնդրությամբ, որոնք կարող են օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար», — ընդգծել է Արամ Ա-ն։

Նա նաև նշել է, որ լիբանանցիներն ու հայերը երբեք չեն մոռանա Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի խոսքերը. «Օսմանյան կայսրությունը պետք է ազատել հայերից ու լիբանանցիներից։ Առաջիններին մենք թրով ոչնչացրինք, երկրորդներին կոչնչացնենք սովով»։

«1915-18 թվականների մեծ սովը, որը խլեց Լիբանանի բնակչության կեսի կյանքը, չի մոռացվել։ Համագոյությունն առաջընթացի և խաղաղության աղբյուր է, եթե այն հիմնված է արդարության վրա։ Դա էլ հենց սպասում ենք Թուրքիայից», — գրված է ուղերձում։

Ավելի վաղ` ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը քննարկել էին զանգվածային բողոքի ցույցերը։ Ընդ որում, Արամ Ա-ն հատուկ Անթիլիասից Հայաստան էր ժամանել մի քանի ժամով։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է։ Այդ հանցագործությունը ճանաչել են աշխարհի 25 երկիր, իսկ Թուրքիան մինչև այսօր էլ չի ընդունում այն։

Լրահոս
0