00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի մարտավարությունը. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմության առաջնորդ Փաշինյանը փորձում է պահել փողոցը, իսկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը` վարչական և ֆինանսական ռեսուրսները։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ուժ է զգացել մեջքի հետևում և որոշ պահի որոշել է փոխել խաղի կանոնները։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումը։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի պաշտոնից էլ կհեռանա՞

Ավելի վաղ ապրիլի 24-ին հայտնի է դարձել, որ Փաշինյանի և Կարապետյանի բանակցությունները չեղյալ են հայտարարվել։

Քաղտեխնոլոգը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ Փաշինյանին համարում է փորձառու գործիչ։

«Ուժեղացնելով փողոցում բողոքները` Փաշինյանը զուգահեռաբար փորձում է ստանալ ուժի արտաքին կենտրոնների աջակցությունը։ Կարելի է ասել, որ ընդդիմադիրը գնդակը նետել է այդ կենտրոնների դաշտ։ Այդ մասին վկայում է թեկուզ երեկվա մամուլի ասուլիսը արտասահմանյան ԶԼՄ-ների համար», — ասաց Քոչարյանը։

Նա ուշադրություն դարձրեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որը Ծիծեռնակաբերդ այցելելու ընթացքում հայտարարել էր Կարապետյանի աշխատելու պատրաստակամության մասին։ Նույնպիսի ուղերձ է պարունակել ՌԴ վարչապետի և Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցը։ Փորձագետը չի բացառում, որ Փաշինյանն ինքն է փորձում հիմա ստանալ աշխարհաքաղաքական գոտիների աջակցությունը։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Որտեղից է «Ելքը» 53 ձայն գտնելու Փաշինյանի համար. Մարուքյանը ներկայացրել է թվաբանությունը

Ինչ էլ լինի, ներկա քաղաքական դիմակայության երկու կողմերը հասկանում են, որ հրապարակում անհնար է վարչապետ ընտրել։ Հետևաբար բանակցությունները վաղ թե ուշ կկայանան։ Փորձագետը պնդում է, որ հիմա մկանների խաղ է ընթանում. Փաշինյանը փորձում է պահել փողոցը, Կարապետյանն ու ՀՀԿ-ն` վարչական և ֆինանսական ռեսուրսները։ Ով կդիմանա ժամանակի փորձությանը, նա էլ կհաղթի։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Կարապետյան բանակցությունների չեղարկման պատճառը ընդդիմադիրի պահանջն էր։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին առաջարկել է բանակցություններն անցկացնել «երեք+երեք» ձևաչափով։ Մինչ այդ էլ խոսվել է դռնփակ բանակցությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարել այդ պահանջներն ու բանակցությունների ձևաչափը` նշելով, որ Փաշինյանը փորձում է թելադրել բացառապես իր պայմանները։

Բանակցությունների ձախողումից հետո ապրիլի 25-ի առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի զանգվածային ակցիաները։ Փաշինյանը պահանջում է, որ ՀՀԿ-ն հրաժարվի իշխանությունից, վարչապետի պաշտոնում ընտվի «ժողովրդական թեկնածուն» և գումարվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Լրահոս
0