04:28 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73230

Հանրապետության հրապարակում առաջ է քաշվել իշխող կուսակցության կապիտուլյացիայի պահանջը։ Փաշինյանը խոստացել է խոսել երեկոյան։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնությունը պահանջում է ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հանրապետության հրապարակում։

«Մենք հաղթել ենք, և վերջ։ Մեզ միացել են պաշտոնապես ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ամբողջ հանրապետությունում, բոլոր քաղաքներում ու գյուղերում զանգվածային ցույցեր են անցկացվում։ Այնպես որ մենք ունենք մի պայման` պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց պայմանների կապիտուլյացիան»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ կազմակերպչական հարցերի լուծման համար 2 ժամով հեռանում է փողոցից։ Այդ ընթացքում մի քանի կարևոր հանդիպումներ ունի։

Հանրապետության հրապարակում երեկոյան մեկնարկող հանրահավաքի ժամանակ նա իր ելույթում մանրամասն կներկայացնի առկա իրավիճակն ու հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։

Ըստ թեմայի

Երբ կարող են նշանակվել արտահերթ ընտրություններ. ԱԺ–ն կմերժի վարչապետի՞ն, թե՞ նրա ծրագիրը
Կինոն չի ավարտվել. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը պարզաբանում է կառավարությունը
Մարզիկները միացան բողոքի շարժմանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի մարտավարությունը. քաղտեխնոլոգ
«Կարապետյանը մեզ սխալ է հասկացել». Փաշինյանը` վարչապետի ընտրության մասին

Գլխավոր թեմաներ