00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական անդեգրաունդի հերոս Վաչե Ղարիբյանի երգերը երիտասարդները տպում են իրենց շապիկներին

© Photo : provided by Vache GharibyanКонцерт исполнителя Кавич
Концерт исполнителя Кавич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրա երգը Youtube-ում դիտվում է տասնյակ հազարավոր անգամ, իսկ հազվագյուտ համերգների ժամանակ ակումբները լեփ-լեցուն են լինում երկրպագուներով։ Սակայն Վաչեն ինքն իր երգերն ատում է և ասում, որ իր համերգին երբեք չէր գնա։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է «Կավիչ» one-man band-ի համերգը և անձամբ է զրուցել նրա հետ։

«Սոլո-կիթառ նվագող Վաչե Ղարիբյան, հարվածային գործիքներ նվագող Վաչե Ղարիբյան, խմբի վոկալիստ Վաչե Ղարիբյան», — բեմից կատակում է ջինսե տաբատ, սև շապիկ հագած և կիթառը ձեռքին երիտասարդը։

Նա է գրում իր երգերի երաժշտությունն ու տեքստերը, կիթառով, սինթեզատորով, թմբուկով մի քանի պարտիա է նվագում և անձամբ է կատարում իր երգերը։ «Կավիճը» Հայաստանում անդեգրաունդի ամենահայտնի արտիստներից մեկն է։

Шарль Азнавур в Ереване - Sputnik Արմենիա
Ինչու՞ են Շառլ Ազնավուրին հիվանդանոց տեղափոխել. պատճառը հայտնի է

Առաջին անգամ 2016 թվականին Կավիճի համերգին ռոք երաժշտության հարյուրավոր երկրպագուներ տեսա, որոնք անգիր էին երգում նրա երգերը։ Ճիշտ է, նրանից առաջ Հայաստանում ռոք-խմբերից շատերն էին սեփական երգերը հայերեն գրում, սակայն իրենց երգերի տեքստերի տողերը սոցցանցերում առանձին գրառումների չէին վերածվում և չէին հայտնվում շապիկների վրա։

Վաչե Ղարիբյանը ստեղծեց «Կավիճ» անունով իր one-man band-ը և 2015 թվականին առաջին անգամ թողարկեց «Մի կտոր» թրեքը։ 3 տարվա ընթացքում նա բեմին ելույթ է ունեցել ընդամենը 7 անգամ, սակայն հասցրել է 6 ալբոմ թողարկել։

«Ես չէին նախատեսում հայերեն երգ գրել։ Պարզապես որոշեցի Facebook-ում գրառում կատարել այն ժամանակվա ցույցերի և քաղաքում տիրող իրավիճակի մասին, հանգավորված ստացվեց։ Տեքսի համար երաժշտություն գրեցի, հետաքրքիր բան ստացվեց։ Այդպես էլ ծնվեց «Կավիճը», — պատմում է Վաչեն։

Կավիճը` արտիստի անվան` Վաչիկ բառի գրաշրջությունն է։ Նա տարբեր երաժշտական ոճեր է օգտագործում` ինդիից մինչև փոփ-ռոք, երբեմն պրոգրեսիվ և էլեկտրոնային երաժշտության տարրերով։ Երգերի թեմայից դատելով` Վաչեն ինտրովերտ է։ Աշխարհից մեկուսացումը, հասարակական կարգերի մերժումը, սովորականի դեմ պասիվ ընդվզումը, տարօրինակ և անորոշ զգացողությունները, մենակության ձգտումը ամբոխում` Կավիճի երգերի հիմնական մոտիվներն են։

Վաչեն հիշում է, թե ինչպես էր ոգևորվել, երբ ծնողները որոշել են Մոսկվայից հարազատ Երևան վերադառնալ։ Այն ժամանակ նա 14 տարեկան էր։ Սակայն Երևանում հասակակիցները նրան չընդունեցին։

Закрытие конкурса Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
Հայտնի է` որ երգիչը Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք 2018» մրցույթում

«Դպրոցում ծաղրում էին իմ պատռած ջինսերը, «Rammstein» գրությամբ շապիկս և պիրսինգով գլխարկս։ Այնպիսի զգացողություն էր, կարծես ես այս աշխարհից չէի։ Եվ այն ինձ մինչև օրս չի լքում», — խոստովանում է Վաչեն։

Իր նախագծից առաջ և դրան զուգահեռ Վաչեն The Beautified Project խմբի բասիստներ, Savarshavana-ի հետ դուետով երգեր էր գրում։ Որպես one-man band ելույթ էր ունենում Vat Che և My Darkest Secret իր անգլիալեզու նախագծերում։ Սակայն հենց «Կավիճի» երգերը հանրաճանաչ դարձան Երևանի երիտասարդների շրջանում և «սկսեցին իրենց կյանքով ապրել»։

Նրան երբեմն առաջարկում են խումբ ստեղծել, սակայն նա հրաժարվում է։ Ասում է, որ եթե նրան դուր չգա խմբի այս կամ այն անդամի կատարումը, անհարմար կզգա քննադատել, բայց և համբերելն է դժվար։

«Անկեղծ ասած, ինձ ոչ ոք պետք չէ։ Ես հազիվ եմ ինքս ինձնից ու իմ գաղափարներից գլուխ հանում», — ասում է երաժիշտը։

Ղարիբյանը շատ է քննադատում ինքն իրեն։ Համերգների ժամանակ երկրպագուները հաճախ խնդրում են կատարել սիրված երգերը, սակայն որոշ խնդրանքներից Վաչեն փորձում է հրաժարվել` կարծելով որ իր երգերից որոշները վատն են։

Նա իր համերգներին չհաճախող ընկերներից չի նեղանում։ «Ես ինքս իմ համերգին չէի գնա», — կատակում է նա։

Վաչեն խոստովանում է, որ երգ գրելու գործընթացը նրան ուժասպառ է անում։ Նա երգերը գրում է իր սենյակում` երաժշտական գործիքներ նվագում, գրում և բազմաթիվ անգամ խմբագրում տեքստերը, ժամերով լսում կրկնությունը։ Երբ Վաչեն զգում է, որ երգը պատրաստ է, նա այն հրապարակում է սոցցանցերում։

Севак Ханагян - Sputnik Արմենիա
Սևակ Խանաղյանը կփորձի սփյուռքին «համոզել» «Եվրատեսիլում» իր օգտին քվեարկել

«Դրանից հետո ես այն այլևս իմը չեմ համարում։ Այն արդեն պատկանում է նրանց, ովքեր կսիրեն այդ երգը», — ասում է Վաչեն։

Նա երբեք իր գրած երգերի տեքստերն անգիր չի հիշում, երկրպագուները հաստատ ավելի լավ գիտեն դրանք։

Վաչեն կիթառ է նվագում 16 տարեկանից։ Առաջին կիթառը նրա համար տատիկն է գտել հարևանի մոտից, հին, քայքայված գործիք էր։ Պատանի Վաչեն սոսնձել է պոկված մասերը և սկսել առաջին երգերը ձայնագրել հին համակարգչի վրա։

Այն ժամանակ նա երբեմն նվագում էր ընկերների համար։ Մի անգամ Վաչեին համադասարանցին խնդրել է այլևս չերգել, ասելով, որ նա անտանելի ձայն ունի։ Երգիչը խոստովանում է, որ դա նրա համար հոգեբանական հարված էր, սակայն նա կարողացավ հաղթահարել այն։ Ավելին, դա նրան խթանեց հետագա աշխատանքի համար։ Նա ժամերով սկսեց վոկալով զբաղվել, ծանրաբեռնվածության արդյունքում ձայնալարերը բորբոքվեցին։ Այդ օրվանից նա հազվադեպ է համերգներ տալիս կոկորդում հաճախակի առաջացող սպազմերի պատճառով։

Արվեստով զբաղվելուց բացի, Վաչեն աշխատում է նաև քաղաքի բիզնես կենտրոններից մեկում։ Նա հնչյունային ռեժիսոր, լուսավորող, գործիքավորող և նույնիսկ համակարգչային ադմինիստրատոր է։ Անգամ սովորական կյանքում նա միաժամանակ մի քանի գործով է զբաղվում։

Լրահոս
0