00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի էջը թարմացվել է. ԱԺ–ն շտկումներ է արել պատգամավորի կենսագրությունում

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմության առաջնորդի թարմացված էջում կենսագրական նոր մանրամասներ են ի հայտ եկել. ավելացվել է բուհից հեռացնելու պատճառը, փոխվել է նաև Փաշինյանի լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ԱԺ պաշտոնական կայքում թարմացվել է պատգամավոր, ընդդիմության առաջնորդ և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի էջը։ Մասնավորապես` լրացվել է խորհրդարանականի կենսագրությունը, փոխվել է լուսանկարը, նշվել է բուհից հեռացնելու պատճառը` «լրագրողական գործունեության պատճառով»։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на акции протеста Мой Шаг (14 апреля 2018). Площадь Франции, Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ է պահում Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկում. բացառիկ

Էջը խմբագրել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Փաշինյանին վերաբերող տեքստում ավելացվել են դրվագներ նրա քաղաքական կյանքից` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրում, արտաքին կապերի ու տարածքային կառավարման խորհրդարանական հանձնաժողովներին անդամակցությունը, ինչպես նաև խորհրդարանական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահություն։ ԱԺ-ի կայքում այս ամենի մասին մինչև այսօր գրված չէր։

Առավել նշանակալի փոփոխությունը, թերևս, այն է, որ նշվել է, թե ինչու են 1995թ-ին Փաշինյանին հեռացրել ԵՊՀ-ից։ Պաշտոնապես հաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չի ստացել, քանի որ շատ բացականեր է ունեցել։ Այնուամենայնիվ, Փաշինյանին հեռացնելու իրական պատճառը նրա քննադատական հոդվածներն են եղել, որոնք դուր չեն եղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանին։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, որը ուսման ընթացքում գերազանց գնահատականներ է ստացել, բացակաների պատրվակով հեռացվել է համալսարանից ավարտական քննություններից մի քանի օր առաջ։

Դեռ ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանի կայքում Փաշինյանի էջում ոչինչ գրված չէր հեռացման պատճառների մասին։

«1991թ. ընդունվել և 1995թ. հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)», — դեռ երեկ գրված էր կայքում։

© SputnikՆիկոլ Փաշինյանին վերաբերող էջը ապրիլի 29-ի դրությամբ
Никол Пашинян 29 апреля - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին վերաբերող էջը ապրիլի 29-ի դրությամբ

Նորացված տարբերակում տեքստում արդեն ավելացվել է պատճառը։

«1991թ. ընդունվել և 1995թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին)»։

Բացի այդ, կայքի խմբագիրները փոխել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը` փոխարինելով ավելի նորով։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի դիպլոմ չունենալու հարցը։ Պատգամավորն ապրիլի 28-ին արձագանքել է շրջանառվող լուրերին և ապացուցել, որ իսկապես դիպլոմ չունի։ Բացի այդ, նա ցույց է տվել ստուգման գրքույկի լուսանկարները, որոնցում երևում են Փաշինյանի գնահատականները։ Բոլոր առարկաներից նա բացառապես «գերազանցներ» է ստացել։

© SputnikԹարմացված էջ
Никол Пашинян 30 апреля - Sputnik Արմենիա
Թարմացված էջ
Լրահոս
0