05:27 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
«Զվարթնոց»

Ամուսինները որոշել էին թմրամիջոց բերել Հայաստան. «Զվարթնոցում» նրանց սպասում էր ԱԱԾ–ն

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Իրանի քաղաքացիները թմրամիջոցները թաքցրել են հագուստի և մարմնի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք:

ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն և Շ.Շ-ն, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրանից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ՀՀ ներմուծելու և ապօրինի իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով ԻԻՀ քաղաքացի, Հայաստանում բնակվող Ս.Բ.-ի հետ, Իրանում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել են հագուստի ու մարմնի մեջ և 2018 թվականի ապրիլի 29-ին Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել Հայաստան։

Այնուհետև մաքսանենգություն կատարած անձին,ք դուրս գալով «Զվարթնոց» օդանավակայանից, թմրամիջոցները փոխանցելու նպատակով փորձել են մեկնել պատվիրատուի հետ հանդիպման, սակայն բերման են ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` իրացնելու նպատակով) հատկանիշներով:

Վերը նշված երեք անձինք ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն:

Գլխավոր թեմաներ