15:33 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Մեկ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա` Աղվան Վարդանյանը կզրկվի՞ մանդատից, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք, որ մայիսի 1–ին կայացած ՀՀ վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը` անտեսելով կուսակցության որոշումը, դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Դրանից հետո ՀՅԴ խմբակցությունը պահանջել էր նրանից վայր դնել մանդատը։

Ըստ թեմայի

Ի՞նչ է խոսել Փաշինյանը ՀՅԴ–ի հետ. բոլորի ցանկությունը մեկն է
Արդեն կասկած չկա` ՀՅԴ-ն պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Համբարձումյան. «ՀՅԴ–ի համար կարևոր է, որ մինչև մայիսի 1–ը ընդհանուր հայտարար ձևավորվի»

Գլխավոր թեմաներ