05:53 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
546 0 0

Սերժ Սարգսյանի հրաժարականը թույլ տվեց հաղթահարել հայ հասարակության մեջ առկա թերարժեքության բարդույթը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Վերջին շաբաթների իրադարձությունները հանգեցրին երկրի քաղաքացիների մոտ ազգային ինքնագիտակցության իսկական զարթոնքի։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց Խաչիկ Գասպարյանը։

«Լինելով երկրի քաղաքացիներ, որոնք հաղթել են արցախյան պատերազմում, հայերն առավելապես ապրել են պարտվողի մտածողությամբ։ Դրա պատճառը բազմաթիվ տնտեսական անհաջողություններն են ու սոցիալ-հոգեբանական բարդույթները։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 23-ին, իսկական հեղափոխություն առաջացրեց մարդկանց գիտակցության մեջ», — ասաց նա։

Սերժ Սարգսյանի հեռանալը թույլ է տվել հաղթահարել այդ թերարժեքության բարդույթը։ Վերջին շաբաթների իրադարձությունները Հայաստանի քաղաքացիներին ավելի ինքնավստահ դարձրին, ազգային ինքնագիտակցության զարթոնք եղավ։

Ինչպես կարծում է հոգեբանը, մարդիկ հասկացան, որ իրենք կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը, ինչը շատ կարևոր է տվյալ պահին։ Հասարակությունը հաղթահարեց բոլոր այն սոցիալ-հոգեբանական հիվանդությունները և վախերը, որոնք առաջացել էին աղքատության, կոռուպցիայի, վաղվա օրվա մեջ հավատի բացակայության պատճառով։

«Անվտանգության զգացողությունը և արդարության զգացմունքը, համատարած արդարության, այլ ոչ թե ընտրողական, մարդու հոգեկան առողջության շատ կարևոր բաղադրիչներ են։ Հետևաբար ներկա գործընթացները կարող են հասարակության առողջացման հանգեցնել», — նշեց փորձագետը։

Նրա խոսքով` մարդիկ երկար տարիներ վախեցել են պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները և ազատությունները, ինչ-որ քայլեր անել, որովհետև որպես կանոն այդ քայլերը հանգեցրել են շատերի համար տխուր հետևանքների, այդ թվում` զոհերի (2008թ-ի մարտի իրադարձությունների ժամանակ)։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

Ըստ թեմայի

Ուրիշի կարծիքի հանդեպ անհանդուրժողականությունն անհնար է դարձնում թավշյա հեղափոխությունը
Սարգսյանն ու Փաշինյանը նույն ցանկում են. ո՞վ է ավելի շատ հետաքրքրում ռուսական մամուլին
Փաշինյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան անհրաժեշտ է առաջադրվելու համար

Գլխավոր թեմաներ