00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ժառանգություն է թողնում Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջորդներին

© Sputnik / Asatur YesayantsПремьер министр РА Карен Карапетян на форуме "Армения-Диаспора"
Премьер министр РА Карен Карапетян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Կարապետյանի 1.5 տարվա աշխատանքը տնտեսագետը դրական է գնահատում, բայց չի թաքցնում, որ հաջորդ վարչապետը նաև ծանր բեռ է ժառանգում։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հինգշաբթի կառավարության նիստում Կարեն Կարապետյանն, ըստ էության հրաժեշտ տվեց ոչ միայն 2016թ-ի սեպտեմբերից ստանձնած վարչապետի պաշտոնին, այլև իր թիմին ու հանրությանը` հայտարարելով, որ ներկա կազմով կառավարությունը վերջին նիստն է անցկացնում։

Депутат НС Армении Эдмон Марукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարուքյան. «Հիմա եթե խոսենք, «ձուկը ջրում» խոսակցություն կլինի»

Ամփոփելով Կարեն Կարապետյանի կառավարման 1.5 տարվա տնտեսական արդյունքները` տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրանք դրական է գնահատում` հատկապես նախորդ 2 կառավարությունների հետ համեմատելու դեպքում։

Այդուհանդերձ, թերացումներ ևս կան, դրանցից մեկը պետական պարտքի բեռի ավելացումն է։

Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Կարեն Կարապետյանից ու նրա թիմից հետո գործադիր իշխանություն եկողները, պատասխանատվությունից բացի, նաև մեծ խնդիր են ժառանգելու` հենց արտաքին պարտքի տեսքով։

«Այս 1.5 տարվա ընթացքում մոտավորապես 1 մլրդ դոլարով ավելացել է երկրի պետական պարտքը, ինչը ծանր բեռ է ու ծանր ժառանգություն։ Բայց մյուս կողմից այս նոր կառավարությունը կարող է բարձր իմիջ ունենալ հատկապես միջազգային կառույցների դոնորների, վարկատուների, ներդրողների մոտ, նրանք կարող են ավելի բարեհաճ գտնվել Հայաստանի նկատմամբ ու վերակառուցել Հայաստանի արտաքին պարտքը»,- ասաց Մարգարյանը։

Նոր կառավարության համար երկրորդ փրկությունը, տնտեսագետի խոսքով,կարող է դառնալ գործարար աշխարհում արմատացած մտածողության փոփոխությունը։ Ատոմ Մարգարյանի համոզմամբ, եթե նոր կառավարությանը հաջողվի գործարարներին ստիպել վճարել հարկերը, կհաջողվի ավելացնել նաև պետական բյուջեի մուտքերը։

Врио Премьер-министра Армении Карен Карапетян на заседании Правительства (26 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականները

Ինչ վերաբերում է հեղափոխությանն ու Կարապետյանի կառավարության հրաժարականներին, Մարգարյանը ժողովրդական բողոքը կառավարության գործունեությանը չի վերագրում։ Նրա խոսքով` դրա քաղաքական ակցենտն առավելապես Սերժ Սարգսյանի` երկրի կառավարման ղեկը երրորդ անգամ ստանձնելու ցանկությունն էր, ինչը ժողովուրդը չընդունեց։

Մայիսի 3-ին Կարեն Կարապետյանի վարած կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել էր, որ նիստի օրակարգում հատուկ չի ընդգրկվել թոշակների ու աշխատավարձերի ավելացման, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրությանը վերաբերող հարցերը, որպեսզի հնարավորություն տան հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ։

Ատոմ Մարգարյանն այս հայտարարությունը պատահական չի համարում, քանի որ հանրությունն այս որոշումներին անհամբեր սպասում էր, հատկապես շուրջ մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանի ու կառավարության անդամների հայտարարություններից հետո, որոնց համաձայն` 2019թ-ից աշխատավարձերն ու թոշակները պետք է ավելանան, եկամտահարկը` նվազի։

«Սա շատ կարևոր է, քանի որ հիշում եք, թե ինչ պայմաններում ընդունվեց եկամտահարկի փոփոխությունները` եռամակարդակ սանդղակով, և հատկապես միջին խավի վրա հարկային բեռն ավելացվեց։ Բայց քանի որ սա շատ ցավոտ որոշում է և կարող է որոշակիորեն նվազեցնել բյուջեի մուտքերը, այդ որոշումն առկախվեց և փոխանցվեց հաջորդ կառավարությանը»,- ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում ընտրվեց ՀՀ վարչապետ, ինչից հետո արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Ապրիլի 23-ին ժողովրդական պայքարի պահանջով Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Կարեն Կարապետյանը ստանձնեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։ ՀՀ վարչապետի ընտրությունը նշանակված է մայիսի 8-ին։

Լրահոս
0