ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մտադիր է պաշտպանության նոր նախարարի նշանակել։
Անդրադառնալով ուժային թևի փոփոխություններին` նա նշեց, որ նոր նշանակումներ կանի։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նա ուրիշ մարդու է տեսնում։
«Այո, ես այդ պաշտոնում փոփոխություններ եմ տեսնում», — ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` թեկնածուներ կան, քանի որ Հայաստանում շատ են մասնագետները, քաղաքական գործիչները, որոնք պետք է ներգրավվեն կառավարության գործունեության մեջ։
Փաշինյանը կոնկրետ անուններ չտվեց`նշելով, որ որոշումները կկայացվեն քննարկումներից հետո։
Այսօր հատուկ նիստի ժամանակ ՀՀ Ազգային ժողովը վարչապետ ընտրեց «Իմ քայլը» բողոքի շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին։