00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց կաթողիկոսները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

© armenianorthodoxchurchՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսները հույս են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա իրականացնել իր առջև ծառացած խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում, մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:

Час пробил: Никол Пашинян стал премьером. - Sputnik Արմենիա
Ինչպես մարդիկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու լուրին. տեսանյութ

Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:

Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ևս շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հույս է հայտնել, որ վարչապետը Արցախի ու հայ ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասի, նոր ծավալ ու որակ կտա Հայաստան-Սփյուռք գործակցությանը՝ այն դարձնելով իր կյանքի ու գործի մղիչ ուժը։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով կողջունենք Ձեր ընտրությունը, որպես Վարչապետ Հայաստանի Հանրապետության։

Սիրելի՛ պրն. վարչապետ,

Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մեր սպասումն է, որ Ձեր խոստումները, բարոյական արժեքներով ու մարդկային իրավունքների ամուր պահպանումով հանձնառության ու կյանքի վերածեք։ Մեր սպասումն է, որ հայրենի մեր ժողովուրդին, Արցախի ու մեր ազգին գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր դասեք, և մեկ հայրենիքի ու ազգի անխախտ ու անխախտելի սկզբունքը՝ Հայաստան-Սփյուռք գործակցության նոր ծավալ ու որակ տալով, Ձեր կյանքին ու գործին մղիչ ուժը դարձնեք»,–ասված է Արամ Ա-ի ուղերձում։

Կաթողիկոսը խոստացել է աղոթել առ Բարձրյալն Աստված, որ զորեղ պահի նորընտիր վարչապետին, որպեսզի նա հաջողությամբ իրագործի իր հայրենանվեր ծրագիրները։

Լրահոս
0