06:12 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հերթական ներդրումը կանի Դիլիջանում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1119672

Ռուսաստանաբնակ հայ գործարարի ներդրումային ծրագիրը կառավարությանը կքննարկի վաղը` Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ առաջին նիստում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում կանի: Ներդրումային ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Դիլիջան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որի պետք է խթանի բժշկական զբոսաշրջությունը։

Բացի այդ, ներդրողը մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։

Խոստացված աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի շուրջ 400 աշխատատեղ` 500 000 միջին ամսական աշխատավարձով։

Իսկ մինչ այդ դիլիջանցիները կարող են աշխատել շինարարական ծրագրերում։ Ռուբեն Վարդանյանը խոստանում է 1070 ժամանակավոր աշխատատեղ` առնվազն 200 000 դրամ աշխատավարձով:

Ի դեպ, Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նախագիծը հաստատել է 1.5 տարի առաջ` 2017թ. հունվարին։

Ըստ թեմայի

Ռուբեն Վարդանյանը ներդրում է արել դեմքերի ճանաչման տեխնոլոգիայում
«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում
«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին
Օրվա կադր. Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը Արարատ լեռան ֆոնին

Գլխավոր թեմաներ