00:41 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանի գանգրահերը, կամ ինչ գիտենք մենք Հայաստանի առաջին տիկնոջ մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)
2714 0 0

Ինչպես ասում են, յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում հզոր կին է կանգնած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, շատերի համակրանքն է վայելում։ «Դեկաբրիստի կինը» մշտապես ամուսնու կողքին էր նույնիսկ ամենածանր պահերին։ Հատկապես ամենածանր...

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին նայելիս աչք են զարնում գանգուր մազերը, մտախոհ հայացքը, անկոտրում հանգստությունը։

Ամբողջ աշխարհի հայերը, որոնք հետևում էին ապրիլյան իրադարձություններին, տեսան, թե ինչպես նա ոչ մի քայլ չէր հեռանում ամուսնուց։

Ի՞նչ է հայտնի բողոքի շարժման առաջնորդի և հիմա արդեն վարչապետի կնոջ մասին։

Ամեն դեպքում առաջի՞նն է

Facebook-ի օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ օգտատերերը հետաքրքրվում էին Հակոբյանից, թե ում կարելի է համարել երկրի առաջին տիկին` նրա՞ն, թե՞ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջը։

«Սահմանադրության մեջ նշված չէ, թե ով է դառնում ՀՀ առաջին տիկինը: Այս պատճառով ես հույս ունեի, որ կխուսափեմ։ Մեկ շաբաթվա ընթացքում հասկացա, որ դա հասարակական պահանջ է: Այս կարգավիճակի համար օրենսդրական կարգավորում չկա, բայց կա շատ լուրջ հասարակական պահանջ, այն աստիճան, որ ես ի սկզբանե որոշել էի, որ կհրաժարվեմ ցանկացած նման ձևակերպումից և կարգավիճակից, հետո հասկացա, որ դրա իրավունքը պարզապես չունեմ: Աշխարհում դա ընդունված մոտեցում է և ենթադրում է նաև պարտականություններ: Ինչ-որ բաներ, որ չի հասցնում անել կառավարությունը, փորձում է լուծել Առաջին տիկինը», — նշել է Հայաստանի նորընտիր վարչապետի կինը։

VIP հարևաններ

Հակոբյանը պատմեց, որ հիմա իրենք ապրում են Հայաստանի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ու նրա կնոջ` Ռիտա Սարգսյանի հարևանությամբ։

«Այդ տարածքում գտնվող մեկ այլ տանն էլ ապրում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ոչ մի անգամ չեմ շփվել նրանց հետ», — նշել է Աննան։

Ընտանիքը

Հակոբյանը պատմել է նաև իրենց տան մթնոլորտի մասին։ Նրա խոսքով` իրենց ընտանիքում տանն ամեն ինչ այդքան հանգիստ չէ, որքան թվում է։

«Մեր փոքրիկին (Փաշինյանների ընտանիքում չորս երեխա կա) ահաբեկիչ ենք անվանում։ Նա կարող է հասնել այն ամենին, ինչ ուզում է, մենք անում ենք նույնիսկ այն, ինչի ուղղակի ընդունակ չենք աշխատանքային օրից հետո», — պատմել է նա։

Փաշինյանի կինը նշել է, որ իրենց ընտանիքը ոչնչով չի տարբերվում մյուսներից. ավանդական հայկական ընտանիք է` իր բոլոր բարդություններով։ Լրատվամիջոցները բազմաթիվ անգամ են ռեպորտաժներ նկարել նոր վարչապետի բազմազավակ ընտանիքի մասին։ Ցանկացողները հիմա էլ կարող են տեսնել Փաշինյանների համեստ բնակարանը, որտեղ նրանք ապրում էին 2000-ականների սկզբից։

Լրագրությունն արյան մեջ է

Հակոբյանը պատմել է, որ կշարունակի մնալ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը։

«Բնականաբար մեր թերթը կքննադատի բոլորին, եթե դրա համար հիմքեր լինեն։ Վարչապետը բացառություն չէ», — ասել է Հակոբյանը։

Նա բացատրել է, թե ինչի հետ է կապված հայտնի թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում մնալու որոշումը։ Նրա խոսքով` առաջին հերթին ինքը լրագրող է։ Միաժամանակ Աննան հավելել է, որ մամուլը գլխավոր գործիքն է, որը թույլ է տալիս վերահսկել տարբեր ոլորտների ներկայացուցիչների գործունեությունը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հարցազրույցների և տարբեր հարթակների ելույթների ժամանակ հանդես է եկել հայկական ԶԼՄ-ների ազատության օգտին։

Միշտ ամուսնու կողքին

Բողոքի ակցիաների ժամանակ Աննան մեկ անգամ ելույթ ունեցավ հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց առաջ։ Նա նշեց, որ հայերը հարուստ են իրենց ունեցածով` հայրենիքով, հայրենակիցներով, զինվորներով ու Արցախով։ Նրա խոսքով` այդ հարստությունը ոչ մի դեպքում չի կարելի կորցնել։

Հենց այդ ժամանակ նա պաշտպանեց իր ամուսնուն և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «ծախված» մարդ չէ, ինչպես մինչ այդ պնդում էին որոշ քաղաքական գործիչներ («Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը)։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)

Գլխավոր թեմաներ