00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալի կալանքը փոխելու միջնորդությունը

© Sputnik / Aram NersisyanСасна црер
Сасна црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանը ամբաստանյալների և նրանց պաշտպանների նկատմամբ կիրառեց սանկցիա` նախազգուշացում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 10-ին կալանքից ազատելու միջնորդությունը։

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Արեգ Կյուրեղյանի, Բարսեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի պաշտպանները դատարան միջնորդություն էին ներկայացրել ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստաբանների միջնորդությունը մերժվեց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване. Павлик Манукян - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» աջակիցները փակել են Երևանի փողոցներից մեկը

«Մեղսագրված արարքների հիմնավորմանը դատարանը կկարողանա պատասխանել բացառապես գործի ավարտին»,–նշեց դատավորը:

Անդրադառնալով միջնորդություններին՝ նախագահողն ասաց, որ քննության առնելով ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը վերացնելու կամ նրանց ազատ արձակելու, կամ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կիրառելուն, դատարանը գտնում է, որ կան հիմքեր միջնորդությունները մերժելուն և մերժում է միջնորդությունները»:

Ի նշան բողոքի ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը:

Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ տասը ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Պաշտպանները, ովքեր լքեցին նիստերի դահլիճը,  ևս ենթարկվեցին դատական սանկցիայի՝ նախազգուշացում:

Դատական նիստը հետաձգվեց:

Այսօր «Սասնա ծռերի» աջակիցներն միակողմանի փակել էին Արշակունյաց պողոտան և պահանջում են, որ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարի «Սասնա ծռերի» փաստաբանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։

Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։

Լրահոս
0