03:48 22 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.76
  • GBP618.95
  • EUR556.14
  • RUB7.17
Գյումրու քաղաքապետարան

Գյումրիում այսօր որոշվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանի ճակատագիրը

© Sputnik / Armenui Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
26410

Քաղաքապետարանում են Սամվել Բալասանյանին աջակցող գյումրեցիները։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Քիչ անց Գյումրիում կմեկնարկի ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ կքննարկվի Գյումրու քաղաքապետի հրաժարականի պահանջի հարցը։ Այս պահին քաղաքապետարանում` դահլիճի մուտքի մոտ, հավաքվել են քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները և իրենց աջակցությունն են հայտնում գործող քաղաքապետին։ Նրանց ձեռքերում պաստառներ են` «Ձեռքներդ հեռու Բալասանյանից», «Մեր քաղաքապետը Բալասանյանն է» գրառումներով։

Ժամը 10–ից 3 րոպե պակաս Սամվել Բալասանյանը մտավ քաղաքապետարան։ Վերջինիս նրա կողմնակիցները դիմավորեցին ծափերով։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Գյումրիում անվստահություն էին հայտնել քաղաքապետ Բալասանյանին։ Նրան անվստահություն հիմնականում հայտնում են Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի  անդամները՝  դաշինքի  17 անդամներից 10-ը։ Նրանց են  միացել նաև ավագանու անդամներ մյուս կուսակցություններից՝ 1 անձ «Օրինաց երկրի»  և 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»:Քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար նախաձեռնող խումբը ավագանու նիստ հրավիրելու պահանջ էր ներկայացել:

Հիշեցնենք նաև, որ Գյումրու ավագանին ունի 33 անդամ, որոնցից 17–ը` «Բալասանյան դաշինքից»` ներառյալ քաղաքապետը, 8–ը ներկայացնում են ԲՀԿ–ն, 4–ը ՕԵԿ անդամներ են, 4–ը Գալա–ի ներկայացուցիչներ։ Ըստ օրենքի` եթե ավագանուն 1/3–րդը դեմ է քվեարկում, ապա քաղաքապետը հրաժարական է տալիս։

Гюмри
© Sputnik / Armenui Mkhoyan
Գյումրու քաղաքապետարան

Ըստ թեմայի

Բուհական «մեղքեր» Գյումրիում. ռեկտորի դեմ բողոքին միացան պատգամավորն ու ավագանու անդամը
Հաղթել կարող էինք միայն միացյալ ուժերով. տոնական շքերթ Գյումրիում
«Շնորհակալություն խաղաղ երկնքի համար». բժիշկները Գյումրիում այցելել են վետերաններին

Գլխավոր թեմաներ