10:17 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Հակոբ Արշակյան

Փաշինյանի կուսակիցը նշանակվեց նախարարի տեղակալ

© Facebook/ Hakob Arshakyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
21410

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նշանակվել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը նշանակվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Մինչ այդ Արշակյանն արդեն մամուլում հայտարարել էր իր նշանակման մասին` նշելով, որ արդեն մի քանի օր է` դե ֆակտո աշխատում է նախարարությունում, լինում է այնտեղ, ծանոթանում իրավիճակին, հանդիպումներ ունենում։

Նշենք, որ փոխնախարարներին նշանակում է ՀՀ վարչապետը։

Աշոտ Հակոբյանը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար էր նշանակվել «Ծառուկյան» դաշինքի քվոտայով։

Գլխավոր թեմաներ