20:02 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Արմեն Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ քարտուղարին

© Photo: official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)
18210

Փաշինյանը հույս ունի, որ Անվտանգության խորհուրդը` Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Փաշինյանը նշել է, որ Անվտանգության խորհուրդը մի մարմին է, որտեղ որոշվում են պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:

«Անվտանգության խորհրդի աշխատակազմը պետք է լինի այն ուղեղային կենտրոնը, որն ազդակներ է տալիս պաշտպանական ոլորտի քաղաքականության ուղղությունների մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` որ այս մարմինը կանգնած է կառավարման ամենօրյա խնդիրներից մի կողմ ու հանդարտ, աշխատանքային պայմաններում սպառնալիքների մասին տեղեկատվություն է կուտակում և լուծումներ առաջարկում:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք, կառաջարկի լուծումներ՝ մեր երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերների ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար:

«Համոզված եմ, որ անվտանգության քաղաքականության մշակման գործընթացը դրվելու է նոր մակարդակի վրա: Հայաստանն ունի մարտահրավերներ, որոնք պահանջում են քաղաքական մտքի լուծումներ: Համոզված եմ, որ թիմը կկարողանա իր առջև դրված խնդիրներն իրականացնել, բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը՝ առաջարկելով լուծումներ գոյություն ունեցող մարտահրավերների և խնդիրների համար»,- նշել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստել անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու պաշտպանական ոլորտի քաղաքականությունը, ի կատար ածելու օրակարգային տարբեր որոշումներ:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)

Գլխավոր թեմաներ