00:50 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Տարոն Մարգարյան

«Քաղաքապետարանը կշարունակի աշխատանքը». Մարգարյանը պատասխանեց ցուցարարներին

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11810

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դատապարտեց քաղաքապետարան ներխուժած ցուցարարների քայլը` նշելով, որ ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Քաղաքապետարանը պատրաստ է պատասխանել օրինական դիմումներին, բայց իրավախախտներով պետք է զբաղվի ոստիկանությունը, լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մեկնաբանելով քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ցույցերը, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը։

«Կան մարդիկ, որոնք օրենքից դուրս են գործում, ներխուժում են քաղաքապետարան, փորձում խոչընդոտել աշխատանքը։ Նման գործողությունները մենք դատապարտում ենք և օրենքի խախտում համարում»,- ասաց Մարգարյանը` ընդգծելով, որ արդեն դիմել է իրավապահ մարմիններին` պահանջելով պարզել հարցը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին և աշխատակիցներին, նրանք, Մարգարյանի խոսքով, շարունակելու են Երևանի զարգացմանն ուղղված իրենց աշխատանքը։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի դեմ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել քաղաքապետարանին հարող տարածքում գտնվող այգում իրականացված ծառահատումները։ Իսկ քաղաքապետարանում հայտարարեցին, որ աշխատանքներ են տարվում այգու վերակառուցման համար, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին, իսկ մոտ 25 ծառերը հատել են հին ու փտած լինելու պատճառով։

Սրան ի պատասխան մայիսի 16-ին մի քանի ցուցարարներ ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն ու ավագանու ցրումը։ Ավելի ուշ նրանք ներխուժեցին շենք և փորձում էին մտնել երրորդ հարկում գտնվող քաղաքապետի աշխատասենյակը։

Մայիսի 17-ին իրավիճակը մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ճիշտ չի համարում տարբեր պաշտոնյաների հրաժարականի պահանջները։

Գլխավոր թեմաներ