03:53 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Տարոն Աջեմօղլու

«Ուզում եմ գալ Հայաստան». աշխարհահռչակ տնտեսագետը պատմել է Փաշինյանի հետ զրույցի մասին

CC BY 3.0 / MeJudice1 / Daron Acemoglu
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)
98720

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ու Հայաստան գալու ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Թուրքիայում ծնված ու ԱՄՆ-ում բնակվող աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ նոր կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Այս մասին նա հայտնել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տված հարցազրույցում։

Նա նաև որոշ մանրամասներ է բացահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցից։

«Վարչապետը զանգահարեց ինձ ու հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ օգնել իրենց։ Քանի որ այդ երկրի քաղաքացի չեմ, չգիտեմ, թե ինչպես ու ինչ չափով կկարողանամ օգնել, բայց ասացի, որ մեծ սիրով ջանքեր կգործադրեմ դրա համար»,- ասել է նա։

Հայաստանի տնտեսության ամենաառաջնահերթ խնդիրը, Աջեմօղլուի դիտարկմամբ, բարձր մրցունակության ապահովումն է, բայց ամենակարևորը հասարակության մասնակցությունն է նոր իշխանության նախաձեռնած փոփոխություներին։ Նա նաև նշել է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժել է կաշառքի ու կոռուպցիայի հետևանքով։

«Պետք է ընդունենք, որ կոռումպացված մի ամբողջ համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինելու։ Դա հնարավոր կլինի միմիայն լավ կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, կոռուպցիայի մեջ չթաթախված մարդկանց ՝ քաղաքականություն մուտք գործելու շնորհիվ»,- ասել է տնտեսագետը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին` Աջեմօղլուն ասել է, որ շատ կցանկանար գալ Հայաստան, բայց անձնական պատճառներով դժվարանում է հստակ ժամկետ նշել։

51-ամյա Տարոն Աջեմօղլուն ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ։ 1992-1993 թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։

2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:

Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքը։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (485)

Գլխավոր թեմաներ