00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետաորս. ո՞վ կհաղթի Երևանի համար պայքարում

© Sputnik / Aram NersesyanMэр Еревана Тарон Маргарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван
Mэр Еревана Тарон Маргарян пообщался с журналистами перед зданием городской администрации (16 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է Երևանի քաղաքապետի հրաժարականին հասնել։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքապետի հեռանալը Հանրապետական կուսակցության համար մեծ կորուստ կլինի։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Հերթական «թավշյա հեղափոխությունը» կարծես առաջիկայում Երևանի քաղաքապետարանում է լինելու։

Երևանը, որտեղ կենտրոնացած է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, միշտ կարևոր դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում։ Երևանի «տերը» տնօրինում էր նաև իշխանական այլ լծակները։

Դա լավ գիտակցում է նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, որը հիմա ակտիվորեն փորձում է ստանալ Երևանի քաղաքապետի պորտֆելը։ Փաշինյանն  ու նրա կողմնակիցները գրեթե չեն թաքցնում, որ չեն ցանկանում տեսնել հանրապետական Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում։

Նախորդ շաբաթ քաղաքապետարանի դիմաց սկսված բողոքի ակցիաները նպատակ ունեին քաղաքական ճնշում գործադրել հանրապետականի վրա։ Այն ժամանակ ստիպված եղան դադարեցնել քաղաքապետին  հանելու գործողությունը, հավանաբար, զուգահեռաբար անկայունության այլ օջախների առաջացման պատճառով. վարչապետի նստավայրի մոտ հերթով հավաքվում էին «Նաիրիտի» աշխատակիցներն ու տաքսիստները, իսկ քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը` Արշակունյաց պողոտան փակել էին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմնակիցները, որոնք պահանջում էին ազատ արձակել խմբի անդամներին;

Փաշինյանն այն ժամանակ կոչ արեց դադարեցնել անհնազանդության գործողությունները` խոստանալով ուսումնասիրել ու լուծում տալ հնչած բոլոր խնդիրներին։ Քաղաքացիները լսեցին նրա կոչն ու ցրվեցին, հանդարտվեցին նաև քաղաքապետի շուրջ բորբոքվող կրքերը։

Активисты с транспорантом об освобождении политзаключенных и членов Сасна Црер на заблокированном проспекте Аршакуняц (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» կողմնակիցները լսեցին Փաշինյանի կոչը

Մի քանի օր անց, սակայն, քաղաքապետի պաշտոնանկ անելու հարցը կրկին արդիական դարձավ։ Մայիսի 21–ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հասկացրեց, որ եթե նա որոշի հորդորել Մարգարյանին հրաժարական տալ, ապա վերջինս անպայման կլսի նրան։ Այս հստակ տեղեկատվական ազդակն իր շարունակությունն ստացավ. Փաշինյանի համախոհ, Երևանի Ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը երեկ որոշեց հրաժարվել պատգամավորական մանդատից։

Սիմոնյանը ձայների քանակով նախորդ խորհրդարանական ընտրություններում «Ելքի» ցուցակում երկրորդն էր` Փաշինյանից հետո։ Ըստ օրենսդրության` խորհրդարանում Փաշինյանի տեղը պետք է բաժին հասներ Սիմոնյանին։ Սակայն նա հայտնեց, որ մնում է Ավագանիում։

Իսկ այսօր խորհրդարանում լրագրողներին Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե գործը հասնի Մարգարյանի հրաժարականին, ապա նա կմտածի քաղաքապետի աթոռի մասին։

Փաշինյանի նախապատրաստությունները չվրիպեցին Հանրապետական կուսակցության աչքից։ Այստեղ լրջորեն մտահոգված են ու նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց շփոթությունը։ Երեկ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ՀՀԿ–ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստացի մեղադրեց վարչապետին համաժողովրդական քվեարկությամբ ընտրված քաղաքապետի վրա ճնշում գործադրու մեջ։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Փաշինյանը հայտարարել է չմիջամտելու մասին, ուրեմն թող չմիջամտի». Շարմազանով

Աշոտյանի արձագանքին միացավ նաև կուսակցության խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ասաց` անթույլատրելի է, որ կառավարության ղեկավարը միջամտի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին։

Քաղաքապետն ինքն էլ է խոստովանել իր հեռանալու վերաբերյալ Փաշինյանի «ազդակների» առկայության մասին։  Armtimes.com պարբերականը («Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակը, որի խմբագիրը Փաշինյանի կինն է) Մարգարյանի գլխավորությամբ անկացված շտապ ժողովի մի ձայնագրություն ունի։ Այստեղ քաղաքապետն ասում է` Փաշինյանից «ազդակներ» է ստացել, որ իր հեռանալու ժամանակն է։ Սակայն Մարգարյանը կառավարությանը պատասխան «ազդակն» է ուղարկել այն մասին, որ չի պատրաստվում հեռանալ։ Մարգարյանն իր համախոհների հետ քննարկում է այն սցենարները, որոնց վարչապետը կարող է դիմել ՀՀԿ–ի ներկայացուցչից ձերբազատվելու համար։

Առաջին սցենարը քաղաքապետի հրաժարականի պահանջով անհնազանդության քաղաքացիական ակցիաներն են։ Երկրորդը` քաղաքապետին անվստահության քվե արտահայտելը։ Սակայն դրա համար Երևանի Ավագանու «Ելք» խմբակցությանը ՀՀԿ խմբակցության առնվազն 14 անդամի քվեներ են հարկավոր։ Մարգարյանը համոզված է, որ ՀՀԿ–ում չկան «դավաճաններ», որոնք կաջակցեն Փաշինյանի նախաձեռնությանը։ Սակայն հարցն, այնուամենայնիվ, բաց է մնում։

Երրորդ սցենարը քաղաքապետարանի չարաշահումների պատրվակով քրեական գործեր բացելն է։

Директор СНБ Артур Ванецян - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են Հայաստանի հարուստները. ԱԱԾ պետն աղմկահարույց բացահայտումներ է խոստանում
Այստեղ էլ, սակայն, Մարգարյանը պնդում է, որ մաքուր ու թափանցիկ է աշխատել։ Մարգարյանի հրաժարականի չորրորդ սցենարը Փաշինյանի կուսակցության  ու Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական պայմանավորվածության գալն է։

Կարծում եմ` հանրապետականների վրա քաղաքապետարանում ճնշումը միայն մեծանալու է։ Դա հասկանալի է, եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ Փաշինյանն ուզում է ամրացնել իր դիրքերը, ապա առանց Երևանի ընտրազանգվածի դա բարդ, եթե ոչ` անհնար կլինի։

Հանրապետականներն առանց դրա էլ Ազգային  ժողովում մեծամասնություն են կազմում, ինչը Փաշինյանի նախաձեռնած ցանկացած օրինագիծ տապալելու հնարավորություն է տալիս նրանց։ Այսպես, վարչապետի համար հիմա շատ կարևոր է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցվեն։ Ժամանակին ընտրական օրենսդրությունը հանրապետական մեծամասնության համար են «չափել–ձևել»։  Ակնհայտ է, որ ՀՀԿ–ն այդքան հեշտ չի հրաժարվի իր դիրքերից։

Պետքական նախագծերն ընդունելու միակ մեխանիզմը այդ կուսակցության վրա հսկայական ներխմբակցային ճնշում գործադրելն է։ Հենց այդպիսի ճնշում է  հիմա գործադրվում քաղաքապետի վրա, ու եթե Փաշինյանն այստեղ հաջողության հասնի, ապա դա կհեշտացնի խորհրդարանում հանրապետականներին ջախջախելու խնդիրը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու գործողության ֆոնին բավականին հետաքրքիր է հնչում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի հայտարարությունն այն մասին, որ մայիսի 23–ից կոռուպցիոն սխեմաների ու ապօրինի հարստացման բացահայտմանն ուղղված ակտիվ գործողություններ կձեռնարկվեն։

Сейран Сароян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
«Դու տես` խեղճ Նիկոլին ինչ օրը կգցեն... հլա համբերա». Սեյրան Սարոյան

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը  նշել է, որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են գրանցել։ Մամուլի հրապարակումների համաձայն` մի քանի տասնյակ այդպիսի խարդախ սխեմաների հետքերը տանում են դեպի Երևանի քաղաքապետարան։ Չի բացառվում, որ պետք եղած պահին Փաշինյանն օգտագործի այդ հաղթաթուղթը, եթե Մարգարյանը համառի ու շարունակի  պաշտոնը չլքելու մասին «ազդակներ» ուղարկել։

Լրահոս
0