04:30 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Ալեն Սիմոնյան

«Սիրուն չի». Ալեն Սիմոնյանը հանձնվելու մտադրություն չունի. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
54810

Պատգամավորը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքել է իրեն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատից զրկելու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմանը:

Facebook սոցիալական ցանցում նա նշել է, որ Երևանի քաղաքապետն այդ քայլն արել է օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակներն ու հնարավորությունները, առկա բացերը օգտագործելով:

«Ասեմ, որ այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է և մեծ հաշվով անիրավական, որովհետև փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ կարողանամ ընտրություն կատարել, և ինքը դա արել է ոչ թե ելնելով իրավական հիմքերից, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում»,- ասել է Սիմոնյանը:

Նա հավաստիացրել է, որ շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով, ինչը արել է նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, քանի որ ծնվել, մեծացել և ապրում է Երևանում:

«Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն դիմադրում են: Չի ստացվելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, դուք դա շատ շուտով կտեսնեք: Պատրաստվում խնդրել Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը, որպեսզի ինձ հնարավորություն տա մասնակցել ավագանու առաջիկա նիստին, որը կայանալու է մայիսի 30-ին: Ցավոք, չեմ կարողանա որպես ավագանու անդամ մասնակցել, սակայն պատրաստվում եմ այդ նիստին մասնակցել»,- եզրափակել է Սիմոնյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու մասին:

Ըստ թեմայի

Տարոնն ընդդեմ Ալենի. Երևանի քաղաքապետը պատասխանեց Սիմոնյանին
Տարոն Մարգարյանը զբաղվում է Ալեն Սիմոնյանի հարցով. նա արձանագրություն է ուղարկել ԿԸՀ
Քաղաքապետաորս. ո՞վ կհաղթի Երևանի համար պայքարում
թեգերը:
Տարոն Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ