00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխադրողները պայմանավորվել են նախարարության հետ. ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից

© Photo : press office of the MTCIT of RAМинистр транспорта, связи и ИТ Армении посетил Автовокзал Еревана
Министр транспорта, связи и ИТ Армении посетил Автовокзал Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տրանսպորտի նախարարությունը դիմել է ռուսական կողմին` խնդրելով հետաձգել նոր կանոնների կիրառումը ուղևորափոխադրումներով զբաղվող հայկական ընկերությունների վարորդների համար։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերություններին հաջողվել է պայմանավորվել Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ արտոնագրերի հարցով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ընկերություններից մեկի ներկայացուցիչ Արմեն Մխոյանը։

Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Դրան մասնակցում էին ավելի քան 30 ընկերություններ, որոնք զբաղվում են Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումներով։

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
Խնդրահարույց զբոսաշրջություն. հայերը 200 դոլար են վճարում, վրացիների համար անվճար է

Ցուցարարները բողոքում են գալիս ռուսական կողմի որոշման դեմ, որը ժամկետից առաջ պահանջել է արտոնագրերի ներմուծում այդ ընկերությունների վարորդների համար։ Վարորդների համար նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն 2018թ–ի հունիսի 1–ից։

Բողոքի ակցիաների արդյունքում մի քանի հարյուր ուղևոր այսօր ավելի քան հինգ ժամ անցկացրել են Վրաստանի տարածքում` Վերին Լարս հսկիչ–անցումային կետի մոտ։ Այդ ընթացքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել հատել ռուս–վրացական սահմանը։ Ռուս սահմանապահները Հայաստանի ընկերությունների վարորդներին թույլ չեն տվել անցնել հսկիչ–անցումային կետով ` արտոնագրերի բացակայության պատճառով։

Ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում` Մխոյանը, այսօր հանդիպել են Հայաստանի տրանսպորտի նախարարության բաժնի պետ Կարեն Գասպարյանի հետ։

«Մեր նախարարությունը խոստացել է դիմել ռուսական կողմին` խնդրելու համար երեք ամսով հետաձգել վարորդների համար նոր կանոնների ներմուծումը», – ասաց Մխոյանը։

Նրա խոսքով` այդ դեպքում ընկերությունները և տրանսպորտի նախարարությունը ժամանակ կունենան քննարկել խնդիրը և լուծում գտնել։

Հիշեցնենք, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները հայ–վրացական սահմանը հատելիս պետական տուրք են մուծում։

Սակագները նախատեսված են պետական տուրքերի մասին օրենքով. 17 և ավելի տեղերով տրանսպորտային միջոցի միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը Վրաստան արժե 50 հազար դրամ, մյուս երկրներ` 150 հազար դրամ։

Փոխադրողները խնդրում են պետությանը վերանայել այդ սակագները։

Լրահոս
0