00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գները որքա՞ն կաճեն 2018 թվականին. մեկնաբանում է Կենտրոնական բանկը

© Photo : Unsplash / nrdОвощной отдел в супермаркете.
Овощной отдел в супермаркете. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենտրոնական բանկն աշխատավարձերի և Ռուսաստանից փոխանցված գումարների աճ է ակնկալում։ Ճիշտ է` փողը որքան շատ է, այնքան բարձր են գները, բայց դրանից առաջացած գնաճը ԿԲ–ի վերլուծաբաններին առայժմ չի մտահոգում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի սպառողները սկսել են ավելի քիչ վախենալ բարձր գներից։ Այս եզրակացությանն է հանգեցնում ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հերթական հաշվետվությունը։

Бананы на прилавке. - Sputnik Արմենիա
Բանանի ու շաքարավազի գները հանգիստ չեն տալիս․արդարացված է արդյո՞ք մարդկանց ցնծությունը

2017 թվականին հանրապետության բնակիչները համեմատաբար շատ ազատ գումարներ են ունեցել։ Այսինքն սկսել են ավելի շատ գնումներ կատարել, նշանակում է` գները մի փոքր աճել են, նշում է ԿԲ-ն։

Այս մասին է վկայում նաև վիճակագրությունը. 2017 թվականին երկրում մանրածախ առևտուրն աճել է 5,5%-ով։ Աճել է նաև գնաճը, բայց դեռ շարունակում է ցածր մնալ` 1%։

Այդ պատճառով էլ Հայաստանի իշխանություններն ուզում են բանկերին թույլ տալ ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել բիզնեսին և բնակչությանը։ Ահա թե ինչու ԿԲ-ի առանցքային տոկոսադրույքը չի բարձրանում և մնում է 6%-ի սահմանում։

Ակնկալվում էր, որ գնաճ կլինի տարեսկզբին նոր Հարկային օրենսգրքում հարկերի և Եվրասիական միության մաքսային տուրքերի աճի պատճառով։ Բայց Եվրասիական միությանն ընդգրկվելուց և այդ հարկերից հետո կյանքը Հայաստանում 1%-ից պակաս թանկացավ։

«Գնաճի ռիսկերը կապված կլինեն առաջին հերթին բերքի հետ, այսինքն գյուղատնտեսական արտադրության գների։ Ու չնայած այդ ռիսկերին, ԿԲ-ն մտադիր է 2018 թվականին պահպանել դրամավարկային մեղմ քաղաքականություն», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«2018 թվականին ընդհանուր առմամբ 4%-ից պակաս գնաճ է սպասվում», — ավելացրեց նա։

Арсен Торосян - Sputnik Արմենիա
Թորոսյան. «Դեղերի գները կիջնեն, բժիշկները արժանապատիվ կվարձատրվեն»

Մրգերից և բանջարեղենից բացի, գնագոյացման վրա կազդեն նաև ներկրվող ապրանքները։ Արտաքին շուկաներում դեռ մեծ գնաճ չի սպասվում ցորենի, շաքարավազի և կարագի համար (որոնք ներկրում է Հայաստանը)։ Օրինակ` Լոնդոնի ICE բորսայում շաքարի գինը 2017 թվականի նոյեմբերին մոտ 380-390 դոլար էր կազմում մեկ տոննայի դիմաց, իսկ 2018 թվականի մայիսին` շուրջ 320-330 դոլար։ Ռուսական արտահանվող ցորենի գինը, մասնագետների գնահատականների համաձայն, հասել է առավելագույնի (մեկ տոննայի դիմաց մոտ 210 դոլար) և այս ժամանակահատվածում այլևս չի աճի։

Վերջապես, գնաճի վրա կարող են ազդել մարդկանց եկամուտները` աշխատավարձերի աճն ու դրամային փոխանցումները։ ԿԲ-ի գնահատականներով (նախորդ տարիների դինամիկայի վրա հիմնված)` Հայաստանում 2018-20 թվականներին աշխատավարձերը կաճեն տարեկան 6-7%-ով (այժմ այն մոտ 170 հազար դրամ է կազմում կամ 350 դոլար)։

Ինչ վերաբերում է դրամական փոխանցումներին (հիմնականում` Ռուսաստանից), ապա 2017 թվականին դրանք մոտ 15%-ով ավելացել են (նույնիսկ եթե հաշվենք ոչ թե ռուբլով, այլ դոլարով)։ Կայուն ներհոսք է սպասվում նաև 2018 թվականին, հատկապես եթե հաշվի առնենք ռուսական տնտեսության մոտ 2% աճը։

Որքան ավելի շատ գումար փոխանցվի, այդքան ավելի շատ մենք կցանկանանք ծախսել, և այդքան ավելի կարող են աճել գները։ Սակայն ԿԲ-ն դեռ լուրջ ռիսկեր չի տեսնում, այդ պատճառով նույնիսկ այս պայմաններում ցածր տոկոսադրույքներ է պահպանում։

Լրահոս
0