07:59 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանի որդին էլ է բանակում ծառայելու. «Խոշորացույցի տակ կհետևեք»

© Photo: official site of the Ministry of Defence of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
134510

Նախարարը վստահեցնում է` պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի։ Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնեց նախարարը։

«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու»,- ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու մասին հայտարարությանը:

Նախարարը նշեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, բայց կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:

Տոնոյանին հարցրին` իսկ որդին կծառայի՞, թե՞ արտոնյալների շարքում կլինի։

«Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»,- պատասխանեց նախարարը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել էր արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշել էր, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում:

Գլխավոր թեմաներ