00:10 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արցախի երեխաները

Ինչո՞ւ են Հայաստանում ծնողները հրաժարվում երեխաներից. սոցապ նախարարության մեկնաբանությունը

© Sputnik / Armine Alexanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

Հայաստանում այսօր բազմաթիվ երեխաներ օգնության կարիք ունեն, նախևառաջ` ֆինանսական։ Նրանցից շատերը երազում են իրենց խնդիրների մասին պատմել հեռուստաեթերում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանում պետության կողմից պատշաճ ֆինանսական աջակցության բացակայությունն է հիմնական պատճառը, որ ծնողները հրաժարվում են իրենց երեխաներից, մասնավորապես` հաշմանդամ երեխաներից։ Այս մասին այսօր ասաց ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը։

Նրա խոսքով` Հայաստանի պետական վեց մանկատներում 600 երեխա է ապրում, նրանց 60-70%–ը հաշմանդամություն ունի։ Բացի այդ, ինտերնատներում ապրում ու սովորում է 350 երեխա, ևս 160 երեխա` մանկական գյուղերում (օրինակ` Իջևանի «ՍՕՍ» գյուղում)։

«Հայաստանում հաշմանդամ երեխաների շարքում շատ որբեր կան, որոնց հաճախ արևմտյան երկրներից են որդեգրում։ Պատճառը պարզ է` պետությունը պատշաճ օգնություն չի ցուցաբերում այն ընտանիքներին, որոնցում սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներ կան։ Պետությունը պետք է հատուկ փաթեթ մշակի, որը առողջապահական, կրթական խնդիրների լուծում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն կներառի», – նշեց Գյունաշյանը։

Իսկ հիմնականում հայ ծնողները հրաժարվում են երեխաներից` չիմանալով, թե ինչպես նրանց ապահովել, բուժել, նրանց լքում են նաև այն դեպքում, եթե նույնիսկ առողջական չնչին խնդիրներ կան։

Գյունաշյանի խոսքով, այդ երեխաները հիմնականում մեծանում են մանկատներում, որտեղ և մնում են, շարունակում աշխատել։

Մանկատների և հայ մասնագետների խնդիրներից մեկն էլ, փորձագետի խոսքով, այն է, որ դրանք կենտրոնացած են Երևանում, ընդ որում մարզերում չկան ծառայություններ, որոնք կարող են օգնել խնդիրներ ունեցող ընտանիքներին։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք հայ ընտանիքների վերաբերմունքը սելեկտիվ աբորտների նկատմամբ փոխվել է` Գյունաշյանը նշեց, որ պետական քարոզը իրավիճակի վրա դրական է ազդել, և վերջին տարիներին կանայք չեն վախենում աղջիկ լույս աշխարհ բերել։

Пресс-конференция, посвященная Дню защиты детей (1 июня 2018). Еревaн
© Sputnik / Ani Liparityan
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ասուլիս

ՅՈՒՆԻՍԵՖ–ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ մեծահասակների առաջնային նպատակը փորձել այնպիսի մթնոլորտ ստեղծել, որտեղ երեխաների իրավունքները լիարժեք կգործեն։

«Երեխաները ցանկացած երկրի հիմնական ռեսուրսն են։ Այն ամենն ինչ մենք կսերմանենք նրանց մեջ, արդյունք կտա ապագայում։ Հայաստանում բոլոր երեխաները հավասար իրավունքներ ունեն, սակայն, ցավոք, ոչ բոլորը` հավասար հնարավորություններ։ ՅՈՒՆԻՍԵՖ–ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ, որպեսզի ուշադրություն հրավիրի այն երեխաների վրա, որոնք ունեն իրավունքներ, սակայն հնարավորությունները փոքր են», – ընդգծեց ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը։

Միջազգային կազմակերպության մասնագետներն առաջարկում են ՀՀ կառավարությանը կոորդինացված մոտեցում ցուցաբերել, համապատասխան նախագիծ ստեղծել, որի շրջանակներում կհավաքեն տվյալներ, գնահատականներ, որոնց համապատասխան մենք կկարողանանք հասկանալ, թե որ ուղղությամբ պետք է շատ աշխատել։

Երեխաներին պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունը պետք է ընդլայնվի, համոզված է Ռադոչայը։ Մեծամասամբ երեխաների հետ խնդիրներ են առաջանում, քանի որ մեծերը չեն հարցնում, թե ինչ է նրանց անհրաժեշտ և չեն լսում նրանց բողոքները։

Ռադոչայի խոսքով` պատկերն ամբողջական կլիներ, եթե հնարավոր լիներ իմանալ ոչ միայն հայ ծնողների և ուսուցիչների խնդիրների, այլև երեխաների խնդիրների մասին։

Ըստ թեմայի

Նախարարն առաջարկում է հուլիսի 1-ից եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը
Պաշտոնյայի երեխան պիտի տեսնի` որտեղ է աշխատում իր ծնողը. կրթության նախարար
Էլթոն Ջոնը «Երևան իմ սեր» հիմնադրամում է` առողջական խնդիրներ ունեցող երեխաների մոտ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ