00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննարկենք իրավիճակը և խուսափենք թանկացումներից. սուպերմարկետների ղեկավարները` վարչապետին

© Sputnik / Asatur YesayantsАктивисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван
Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մթերային ցանցային խանութների ղեկավարները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին և քննարկել ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Մթերային ցանցային խանութները հայտարարություն են տարածել` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք իրենց մտահոգություն են հայտնել` խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը ռիսկի տակ հայտնվել թեմայով։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն վարչապետ, ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Депутат НС Армении Самвел Алексанян - Sputnik Արմենիա
Հերթը հասավ Սամվել Ալեքսանյանին. «Երևան սիթիի» գլխավոր գրասենյակը խուզարկում են

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ:

Օրինակ` եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Гагик Царукян проголосовал на выборах НС РА - Sputnik Արմենիա
Գիտեն` Սամվել Ալեքսանյանն ինչ է շնչում, ինչ է ուտում. Ծառուկյանը` ԱԱԾ ստուգումների մասին

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե՛ առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե՛ աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են մի շարք խոշոր սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներ։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան,

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան,

«Կրպակ» սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան,

«Կայզեր» սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան,

«Սաս Գրուպ» սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան,

«Պարմա» սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան,

«Ծիրան» սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան,

«Էվրիկա» սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով,

«Վաս գրուպ» սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան,

«Դանիելյան» սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան,

«Շիրակ» խանութների ցանց՝ Գոռ Գևորգյան։

Լրահոս
0