00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաց տվող ժողովրդի հացի թանգարանը Շիրակում. ԽՍՀՄ տարածքում էլ Փանիկի թանգարանը եզակի էր

© Sputnik / Armenuhi MkhoyanМузей истории имени Петроса Нахапетяна в селе Паник Ширакской области
Музей истории имени Петроса Нахапетяна в селе Паник Ширакской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության հացի շտեմարանը համարվող Շիրակում այսուհետ հացի թանգարան է գործելու:

Արմենուհի Մխոյան, Sputnik

Մատնաքաշ, բոքոն, փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց, ծակուլիկ՝ սրանք հացի այն տեսակներն են, որոնք  տարածված են  հատկապես Շիրակի մարզի Մանթաշ գետակի ձորահովտում տեղակայված Փանիկ գյուղում: Գյուղի բնակիչների նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից։ 1842թ-ին ալաշկերտցի մի խումբ հայեր վերաբնակվել են գյուղում և այն անվանել Զվարճաձոր: Թուրքերը բառացի թարգմանել են բնակավայրի անվանումը և կոչել Գևդարլի:  Ապա  գյուղն անվանվել է Կավտարլի, Պանիկ, Քաֆթառլու, Քևդարլի, Քյաֆթառլի: Փանիկ է վերանվանվել 1925 թ-ին:  Գյուղի բնակչությունը պատկանում է կաթողիկե համայնքին:

45 տարվա ընթացքում Սերգեյ Մերկուրովը հայտնի գործիչների հետմահու ավելի քան 300 դիմակ է պատրաստել։ - Sputnik Արմենիա
300 մահաքանդակ` 45 տարում. գյումրեցի Մերկուրովը պատիվ ուներ ստեղծելու Լենինի մահաքանդակը

Գյուղատնտեսության տարածված ճյուղն այստեղ երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ: Հնում գյուղում եղել են ջրաղացներ:  Հենց սա է պատճառը, որ հացի տեսակները շատ  էին՝ գյուղի բոլոր ընտանիքներում, լավաշից բացի, նաև փառնիկ, թափթափա, գարուհաց, քարտիկա, կարտոլեհաց էին թխում:

Փանիկում այսօր արդեն բոլորը  չէ, որ հաց են թխում: Երբեմն-երբեմն թոնիրներից բարձրացող անուշաբույր ծուխը միայն լավաշի ու  թափթափայի մասին է  վկայում, իսկ տատերի  թխած հացերի մյուս տեսակների մասին այսուհետ կպատմի համայնքի  պատմության թանգարանը, որը կրում է Պետրոս Նահապետյանի անունը։ Նրա շնորհիվ էլ գյուղում 1967 թվականին առաջին անգամ բացվել է այս թանգարանը:

Բայց 1988 թվականից հետո թանգարանն այցելուներ չի ընդունել՝  շենքային պայմաններ չունենալու պատճառով: Թանգարանի վերաբացումն հնարավոր է դարձել միայն 1 տարի առաջ՝  Հայ Կաթողիկե  եկեղեցու հատկացված տարածքի շնորհիվ և Գասրատյան ընտանիքի  ֆինանսական աջակցությամբ:

Մոտ 30 տարվա  ընդմիջումից հետո  վերաբացված  թանգարանը եզակի է հանրապետությունում. այն իր  ցուցադրության մեջ ներառել է գյուղատնտեսական ու  հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք  տարածված են եղել այս տարածքում: Նախկին ԽՍՀՄ տարածքում էլ այս թանգարանն  իր բնույթով եզակի էր:

© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
1/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
2/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
3/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
4/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
5/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
6/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
© Sputnik / Armenuhi MkhoyanՓանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան - Sputnik Արմենիա
7/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
1/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
2/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
3/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
4/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
5/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
6/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան
7/7
Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան

«Խորհրդային Միության մեջ Փանիկի  թանգարանը միակն է եղել, որ ունեցել է նման ուղղվածություն, մինչ այս 1955 թվականին նմանատիպ թանգարան աշխարհում եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, իսկ արդեն 1967 թվականին Փանիկում բացվեց նման թանգարան, որը  գործեց մինչև 1988 թվականը։ Հետո  ցուցանմուշները տեղափոխվեցին նախկին դպրոցի շենք, սակայն վթարային կառույցում թանգարանը  չգործեց»,- տեղեկացրեց պատմաբան Գաբրիել Նահապետյանը, ում համար  թանգարանը վերաբացելը կրկնակի պատիվ է՝  չէ որ պապի գործն է շարունակում:

Բացի  հացահատիկի վերամշակման գործիքներից ու հացի տեսակներից թանգարանում տեղ են գտել նաև կենցաղային շատ իրեր, որոնք  անմիջական կապ ունեն  փանիկցիների ու նրանց կենցաղավարման հետ:

Թանգարանի ցուցանմուշների թիվն ավելացել է ոչ միայն փանիկցիների նվիրատվությունների, այլ նաև  ուրիշ թանգարանների շնորհիվ, սակայն սա էլ դեռ վերջը չէ՝  երիտասարդ  պատմաբանը  վստահեցնում է՝  արվելու  է ամեն ինչ, որպեսզի  այս թանգարանը դառնա Փանիկի այցեքարտը:

Լրահոս
0