00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի կառավարության ծրագրում կոնկրետություն լինել չէր կարող. փորձագետները գիտեն` ինչու

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոռուպցիոն բազմաթիվ սողանցքեր կան նույնիսկ գործարար հարաբերությունները կարգավորող օրենքներում։ Պետական, օրենսդրական ամբողջ համակարգը մասշտաբային վերափոխման կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է էլ ավելի խստացնի իր քաղաքականությունը Հայաստանի տնտեսության մեջ առկա կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում։ Այս մասին երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց տնտեսագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով` Alex Holding ընկերությունում ստուգումների ժամանակ բացահայտած լայնածավալ խախտումներն ու մոխրագույն սխեմաները սառցաբեկորի միայն մասն են։

Ашот Тавадян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թավադյան. «Տնտեսությունը զարգացնում են ոչ թե ծրագրերը, այլ դրանց իրագործման մեխանիզմները»

«Երկար տարիներ շարունակ կոռուպցիան համակարգային բնույթ էր կրել։ Կոռուպցիա կա բոլոր ոլորտներում։ Փաշինյանն այդ չարիքն արմատախիլ անելու հարցում պետք է մինչև վերջ գնա։ Կոռուպցիոն բազմաթիվ սողանցքեր կան գործարար հարաբերությունները կարգավորող օրենքներում։ Պետական, օրենսդրական ամբողջ համակարգը լայնամասշտաբ փոփոխությունների կարիք ունի», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` կառավարության առաջին քայլերից մեկը պետք է լիներ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊ) վերացումը, որն իր գործառույթներով զբաղվելու փոխարեն սատարում էր մոնոպոլիստներին։

«Բոլորս հիշում ենք այն հեքիաթները, որոնք ՏՄՊՊ-ն մեզ պատմում էր բենզինի գների մասին։ Այդ կառույցի ղեկավարությունը երդվում էր, որ բենզինի և դիզվառելիքի բարձր գներն օբյեկտիվ պատճառներ ունեն, որ վառելիքի շուկայում ներկրողները իրենց գերակա դիրքը չեն չարաշահում և այլն։ Սակայն հետո մենք պարզեցինք, որ մեր մոնոպոլիստները նույնիսկ վրացական կողմի հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ նրանք թույլ չտան իրենց տարածքով այլ ընկերությունների և ներկրողների արտադրանք տեղափոխել։ Եվ ՏՄՊՊ-ն այսքան ժամանակ լռում էր», — ավելացրեց Խաչատրյանը։

Премьер-министер Армении Никол Пашинян после заседания правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքականությունը տնտեսությունից կարևո՞ր է. ո՞րն է Փաշինյանի ծրագրի բանալին

Նրա հետ համակարծիք է B4B պորտալի տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը, որը նաև համոզված է, որ պետք չէ կենտրոնանալ միայն առևտրի և ներմուծման ոլորտի վրա, առավել ևս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների գործունեության վրա։ Պետք է ստուգել բոլոր օլիգարխներին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։

Միևնույն ժամանակ, Թունյանի խոսքով, կառավարության և խոշորագույն ռիթեյլերների միջև վերջերս տեղի ունեցած «կոնֆլիկտը» ցույց տվեց, որ սուպերմարկետներն այս տարիների ընթացքում գերշահույթով են աշխատել։

Եթե առևտրային ցանցերը կարող էին պահել գները նախկին մակարդակում նույնիսկ ԱԱՀ-ի ռեժիմին վերադառնալուց հետո, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ հսկայական շահույթ են նրանք ստացել մոխրագույն սխեմաների (այս դեպքում բազմաթիվ Ա/Ձ-ների) արդյունքում։

Թունյանը համոզված է, որ պետական գնումների ամբողջ համակարգը չհերկված ու հսկայական դաշտ է, որտեղ պետք է ստուգումներ իրականացնի ԱԱԾ-ն։ Փորձագետը նաև մեկնաբանեց կառավարության հասցեին հնչած մեղադրանքները, թե ավելի վաղ հրապարակված ծրագիրը զուրկ է կոնկրետությունից։ Փորձագետի խոսքով` կոնկրետ թվերի բացակայությունը, մյուս հանգամանքներից բացի, դեռ չբացահայտված կոռուպցիոն սխեմաների հետևանք է։

Министр труда и социальных вопросов Мане Тандилян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սպասեք, կտեսնեք. նախարարը պատասխանեց կառավարության ծրագիրը քննադատողներին

Թունյանի խոսքով` հնարավոր չէ ցուցանիշներ նշել այն պայմաններում, երբ դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում երկրում, ինչ բացթողումներ և դեֆեկտներ կան տնտեսության տարբեր ոլորտներում։

Կառավարության ձեռնարկած միջոցները կիսատ կլինեն, եթե փոքր և միջին բիզնեսը չսկսի «շնչել» ու չդադարի հեռանալ երկրից, համոզված է նաև «ՀՅԴ» բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Վերջին տարիներին Հայաստանում հազարավոր փոքր և միջին առևտրի կետեր ու ձեռնարկություններ են փակվել։ Իսկ միգրացիայի կառույցի վերլուծության դեպքում պարզվում է, որ երկիրը լքածների մեծ մասը ՓՄՁ ներկայացուցիչներն են։ Այժմ պետք է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի և միգրացիայի նոր փուլերը կանխելու համար։

Պարսյանը միևնույն ժամանակ կարծում է, որ խոշոր ընկերությունների նկատմամբ ուժայինների գործողությունները պետք է համաձայնեցվեն մյուս գերատեսչությունների հետ։ Հայաստանում խոշոր բիզնեսը դարձել է պետություն պետության մեջ։ Եվ ապրանքների շուկայում վերջերս տեղի ունեցած իրավիճակը ցույց տվեց, թե ինչ մեծ դեր են խաղում խոշոր տնտեսվարող սուբյեկտները երկրի մակրոտնտեսական կայունության հարցում։ Ապագայում նման էքսցեսներից խուսափելու համար պետական մարմինները պետք է գործեն միասին։

Հիշեցնենք` կառավարության և խոշոր առևտրային ցանցերի հակասությունն առաջացավ մայիսի 30-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտեց, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց:

ԱԱԾ-ն պարզել էր, որ ընկերությունը հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ է գրանցել և դրանց միջոցով ապրանք վաճառել` վճարելով շրջանառության 2% հարկ` 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն։

Պարզվել էր, որ այդ սխեմային իր համաձայնությունն էր տվել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարությունը, որպեսզի խոշոր խանութներում չթանկացնեն միրգն ու բանջարեղենը։

 

 

Լրահոս
0