00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միսս ԱՊՀ-ն կանցկացվի Հայաստանում. Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները ևս ցանկացել են գալ

© Sputnik / Asatur YesayantsМисс СНГ 2017
Мисс СНГ 2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը տեղի կունենա երկրորդ անգամ և կրկին Հայաստանում։ Շոուի եզրափակիչը տեղի է ունենալու հունիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցել «Միսս ԱՊՀ 2018» միջազգային մրցույթին, որը պիտի տեղի ունենար Երևանում։ Բայց սեղմ ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներներ են առաջ եկել, և կազմակերպիչները չեն կարողացել աղջիկներին մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ։

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչներից մեկը` Նաիրի Մնացականյանը։

Միսս Ռուսաստան 2018 - Sputnik Արմենիա
Ռուսաստանի գեղեցկուհիները` մեկ բեմում. կայացավ «Միսս Ռուսաստան 2018» մրցույթը

Ավելի քան 30 գեղեցկուհի կպայքարեն լավագույնի կոչման և «Միսս ԱՊՀ»-ի թագի համար։ Միջազգային մրցույթը տեղի կունենա երկրորդ անգամ և այս անգամ նույնպես` Հայաստանում։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում։

«Հայաստանի ներկայացուցիչներին կընտրեն առաջիկա 3-4 օրերին։ Մենք նաև հոգ ենք տարել, որպեսզի ամենամյա մրցույթը միշտ անցկացվի Հայաստանում», — ասաց Մնացականյանը։

Մրցույթի տնօրեն Յանա Գրիգորյանի խոսքով` Ադրբեջանը պայքարել է եզրափակիչը Բաքվում անցկացնելու իրավունքի համար, ջանքեր է թափել, սակայն վերջնական որոշումն ընդունվել է հօգուտ Հայաստանի։

«Սակայն անձամբ ես չէի ուզի, որպեսզի գեղեցկության մրցույթն ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունենա։ Վստահ եմ, որ նման միջոցառումն ապրիորի չպետք է քաղաքականացված լինի», — նշեց նա։

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 000 դոլար։ Դրամական պարգևից բացի հաղթողը պայմանագիր է կնքում աշխարհի ամենահայտնի մոդելային գործակալություններից մեկի հետ։ Մյուս մասնակիցների համար նույնպես նախատեսված են արժեքավոր մրցանակներ, նվերներ, պատմեց Գրիգորյանը։

Աղջիկներին սպասվում է հագեցած ծրագիր, կազմակերպիչներն անմոռանալի օրեր են խոստանում Հայաստանում։

«Երկու օր կանցկացնենք Գորիսում` Հայաստանի ճանաչված մշակութային մայրաքաղաքում, աղջիկները կարող են ծառ տնկել։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան բարեգործական և այլ ակցիաներ», — պատմեց մրցույթի տնօրենը։

Девушки в бикини - Sputnik Արմենիա
Ո՞վ դարձավ «Աշխարհի միսս բիկինի» տիտղոսակիրը. լուսանկարներ

Այս տարի մրցույթի հյուրերն են հայտնի բլոգերներ տարբեր երկրներից, ժյուրիի կազմում կներառվեն ոչ պակաս հետաքրքիր մարդիկ, հավելեց Յանան։

Ժյուրիի անդամների համար 30 գեղեցկուհիներից «ամենա-ամենային» ընտրելու գլխավոր չափանիշը կլինի բնական գեղեցկությունը, պնդում է Գրիգորյանը։

Հենց այդ չափանիշն է գլխավորը նաև նախնական քասթինգների ժամանակ։ Կազմակերպիչները փորձում են ընտրել հնարավորինս բնական գեղեցկությամբ աղջիկների։

Հիշեցնենք, որ միջազգային գեղեցկության մրցույթի առաջին եզրափակիչը տեղի է ունեցել 2017թ-ի հունիսին։

Մրցույթին մասնակցել են ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրների 18-25 տարեկան 24 աղջիկներ։ Մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի մասնակիցը` մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը։

Լրահոս
0