00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի հետ զրույց երբևէ չի եղել. ՀՀ նախկին նախագահի գրասենյակը հերքում է լուրը

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել` հերքելով լուրն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Գրիգորյանին հարցաքննել են։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Գրիգոր Գրիգորյանին որևէ մեկը չի հարցաքննել, առավել ևս նա որևէ հայտարարություն չի արել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը` մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե Գրիգորյանին վերջերս հարցաքննել են, և նա կարևոր տեղեկություններ է հայտնել այդ իրադարձությունների վերաբերյալ։

«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա հայտնեց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նա չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի ունեցել»,- հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նշել է, որ այդ տեղեկությունը նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքն է:

Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրել է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի «Մարտի 1»–ի գործով

«Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ»,- նշված է հոդվածում:

Sputnik Արմենիան թերթի այս հրապարակման առնչությամբ զրուցել է փորձագետների հետ։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի հասցեին բավականին լուրջ մեղադրանքներ են հնչում, և անհնար է պարզապես անտեսել դրանք։

Միաժամանակ փորձագետը չի բացառում, որ Քոչարյանի հնարավոր քրեական հետապնդումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ։ Հաշվի առնելով, որ բազում բարձրաստիճան պաշտոնյաներ կապ են ունեցել մարտի 1-ի ողբերգության հետ, պետք է աղմկահարույց քրեական գործերի սպասել։

Հայաստանի առաջին նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանն իր հերթին կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը Հայաստանի ֆունդամենտալ խնդիրն է։ Վերջին տասը տարիներին Հայաստանի բոլոր խնդիրները մարտի 1-ի ողբերգության հետևանքն են։

«Հիմա եկել է այն պահը, երբ այդ պատմությունը պետք է լիովին բացահայտվի։ Ու խոսքը ոչ միայն մարտի 1-ի մասին է, այլև` հոկտեմբերի 27-ի ահաբեկչության։ Ճշմարտության պահը եկել է, յուրաքանչյուր մարդ պետք է իր արածի համար պատասխան տա», — ասաց Մանուչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Առաջին նախագահի նախին խորհրդականը կարծում է, որ պետության նախորդ ղեկավարներին պատասխանատվության առաջ կանգնեցնելու հարցում հիմնական դերակատարությունը պետք է կատարի հասարակությունը։

«Եթե այդ գործառույթները թողնենք միայն կառավարությանը, ապա այն օբյեկտիվ պատճառներով կաշկանդված կլինի իր գործողություններում։ Չի կարելի ամեն ինչ կառավարության ուսերին բարդել ու այն հարվածի տակ դնել, այդ թվում` դրսից հարվածի», — ասաց մեր զրուցակիցը։

Վերջիվերջո իշխանափոխությունը Հայաստանում կայացավ ժողովրդական շարժման, փողոցի ճնշման արդյունքում։ Անկախ այն բանից`իշխանափոխության արդյունքում պետական կառավարման ինչ մոդել կկառուցվի, այդ մոդելը կա՛մ ժողովուրդն է կառուցելու, կա՛մ այն ընդհանրապես չի կառուցվելու։

Լրահոս
0