00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չի բացառում, որ ռուսական գազը կփոխարինի իրանականով

© Sputnik / Asatur YesayantsМинистр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Артур Григорян после заседания правительства (1 июня 2018). Еревaн
Министр энергетических инфраструктур и природных ресурсов Армении Артур Григорян после заседания правительства (1 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարեվերջին կթարմացվի Ռուսաստանի հետ գազի գնման պայմանագիրը։ Դրա պայմաններից է կախված ՀՀ կառավարության հետագա անելիքը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Եթե Ռուսաստանը որոշի թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, Հայաստանը կարող է վերանայել Իրանից ներմուծվող գազի ծավալը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Հայաստանում իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ. փորձագետ

«Գազի գնի պայմանավորվածությունը գործում է մինչև տարեվերջ։ Տարվա վերջում Ռուսաստանի հետ պայմանագիրը պետք է թարմացվի, պետք է քննարկումներ լինեն։ Նվազեցումը հնարավոր է, թե ոչ, ես չեմ կարող ասել»,- ասաց նախարարը` միաժամանակ չբացառելով, որ գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կորոշի ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները։

«Մենք հակված ենք, որ ՀՀ էժան գազ ներկրենք»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ շարքային սպառողների համար գազի գնի վերանայում կարող է անել միայն Հանրային ծառայությունների հանձնաժողովը, եթե դրա համար հիմքեր լինեն։

Газовая труба - Sputnik Արմենիա
Ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ. ինչո՞ւ է գազը թանկանում Հայաստանի ներսում

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, իսկ կապույտ վառելիքը բնակչությանն է հասնում 290 դոլարով։ Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել էր, որ նոր կառավարությունը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ իրանական գազը Հայաստանն օգտագործում է Երևանի ՋԷԿ-ի և մասամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար (պատկանում է «Գազպրոմ Արմենիային»)։ Հայաստան մտնող մնացած գազը ռուսական է։ Ստացած էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է հետ` Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։

Լրահոս
0