03:25 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн

«Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին». Փաշինյանն ու նախարարը վիճեցին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86711

Փաշինյանը նշեց, որ կառավարությունում ոչ ոք չպետք է քվեարկի ընդունվող որոշումների դեմ, նույնիսկ ամենաբարդ որոշումների դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում առաջին անգամ վիճեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Կառավարության արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Որոշման նախագծին դեմ արտահայտվեց Արծվիկ Մինասյանը։

Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծի քննարկման ժամանակ Մինասյանը հիշեցրեց, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին։ Մինասյանն ասաց, որ ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին, որով հուլիսի մեկից ներդրվում է կուտակային բաղադրիչը։

«2014թ-ին ես ապացուցել եմ պարտադիր կուտակային համակարգի թերությունները սահմանադրական դատարանում։ Եվ պետք է հասկանալ` վերացե՞լ են արդյոք այդ ռիսկերը։ Հասկանում եմ, որ որոշումը հարկադրված է ընդունվում։ Հասկանում եմ, որ համակարգը չեղյալ հայտարարելը կարող է խանգարել ֆինանսական համակարգի կայունությանը։ Բայց ես մտահոգված եմ նաև նրանով, թե որքանով են պարտադիր վճարումները համապատասխանում սահմանադրությանը, որքանով են այդ միջոցները ծառայում տնտեսությանը», — ասաց Փաշինյանը։

Մինասյանը նշեց, որ այդ գումարների 70 տոկոսը ներդրվել է Հայաստանում, բայց դրանց զգալի մասը ներդրվում է կարճաժամկետ պարտատոմսերում։ Այսինքն ծառայում է բյուջեի կարճաժամկետ պակասորդի փակմանը և ոչ ավելին։ Նրա կարծիքով` պետք է քննարկումներ անցկացնել` լավագույն որոշումը գտնելու համար, և նա առայժմ չի կարող աջակցել այդ մոդելին։

«Ո՞ւ», — հարցրեց Փաշինյանը։

«Ու… ես դեմ եմ», — ասաց Մինասյանը։

«Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին»,- ասաց վարչապետը։

«Ամեն դեպքում ես կկատարեմ այդ որոշումը», — ասաց Մինասյանը։

«Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դուք դրանով ոչ մեկին լավություն չեք անում։ Ես նույնպես ժամանակին դեմ եմ քվեարկել կենսաթոշակային բարեփոխմանը։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Եվ որոշումները պետք է միասին ընդունել», — առարկեց Փաշինյանը։

«Ուստի ոչ ոք չպետք է քվեարկի ընդունվող որոշումների դեմ», — հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ պատգամավոր Փաշինյանը մեծ վեճ էր ունեցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` մեղադրելով նրան ավտորիտարիզմի մեջ։ Փաշինյանը հայտարարել էր` Աբրահամյանը որոշումներ է ընդունում` չհարցնելով, թե ով է դեմ։

թեգերը:
Արծվիկ Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ