ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ նիհարել է։ Այս մասին նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում` պատասխանելով իրեն ուղղված հարցերին։
«Ինչ ուրախ եմ, որ նիհարել եմ։ Դա համար ջանքեր եմ գործադրում, որովհետև ինչքան նիհարեմ, այնքան լավ մարզավիճակում կլինեմ»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ նիհարելու համար շատ լուրջ ջանքեր է գործադրում` մարզվում է, լողում, քիչ է ուտում։
Ինչ վերաբերում է հազին, ապա Փաշինյանի խոսքով, բժիշկները 15 տեսակ հետազոտություն են արել և պարզել, որ հազը կապված է կոկորդի գրգռվածության հետ։
«Բժիշկներն ախտորոշել են «Լարինգիտ» հիվանդություն, դեղեր եմ խմում, սարսափելի ոչինչ չկա, բայց այս հիվանդության բուժման ամենակարևոր նախապայմանը քիչ խոսելն է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` քանի որ անընդհատ ելույթ ունենալու պատճառ կա, չխոսել պարզապես հնարավոր չէ, այդ պատճառով էլ նրա հազը չի բուժվում։